Միլանում 500 տարվա մեջ առաջին անգամ լայն հանրությանը ցուցադրվել են Լեոնարդո դա Վինչիի որմնանկարների դրվագները
Լայն հանրությանը 500 տարվա մեջ առաջին անգամ է հնարավորություն ընձեռվում դիտելու մեծն Լեոնարդո դա Վինչիի որմնանկարների դրվագները:
Ինչպես տեղեկացնում է «euromag.ru»-ն, դրանք գտնվել են Միլանի Սֆորցա դղյակում, սվաղի մի քանի շերտերի տակ:
Պատերից մեկի վրա ռեստավրատորները հայտնաբերել են պատկեր, որը հիշեցնում է դա Վինչիի հանրահայտ «Խորհրդավոր ընթրիք»-ից բնանկարը: