211652_close_icon
views-count1215 դիտում article-date 16:44 11-05-2022

ԱՆԻՖ-ը մասնակցել է ՎԶԵԲ տարեկան ժողովին. բանկը Հայաստանում իրականացրել է ավելի քան 1,6 միլիարդ ԱՄՆ դոլարի ներդրում

Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ԱՆԻՖ) խորհրդի նախագահ Տիգրան Ավինյանը և ԱՆԻՖ-ի «Ձեռնարկատեր+պետություն» ներդրումային ֆոնդի տնօրեն Բելլա Մանուկյանը մասնակցել են Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) տարեկան ժողովին և բիզնես ֆորումին։

Հիմնադրամից հայտնում են, որ ՎԶԵԲ տարեկան ժողովը Բանկի անդամ երկների ներկայացուցիչների, գործընկեր կազմակերպությունների, բիզնեսի և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների միջև համագործակցության, պոտենցիալ շահավետ ծրագրերի, ոլորտային և կայուն զարգացման խնդիրների շուրջ քննարկումների հարթակ է։

ՎԶԵԲ-ը Հայաստանի Հանրապետության երկարամյա գործընկերն է։ Անցած տարիների ընթացքում բանկը Հայաստանում իրականացրել է ավելի քան 1,6 միլիարդ ԱՄՆ դոլարի ներդրում ավելի քան 195 ծրագրերում՝ ենթակառուցվածքների, էներգետիկայի, գյուղանտեսության, ֆինանսական և այլ ոլորտներում։

ԱՆԻՖ-ը կարևորում է միջազգային ֆինանսական կազմակերպությունների դերը Հայաստանում ներդրումների խթանման և ոլորտային չափանիշների բարձրացման հարցում։ Այս առումով ՎԶԵԲ-ի հետ համագործակցության հնարավորություններ կան մի շարք ծրագրերում, որոնց շուրջ քննարկումներն ընթացքի մեջ են։

Նմանատիպ նյութեր