211652_close_icon
views-count25389 դիտում article-date 17:11 28-03-2023

Ավտովթար Տավուշի մարզում․ Գոշավանք գյուղում էլցանցի ավտոմեքենան կողաշրջվել է․ օպերատիվ են գործել Դիլիջանի հիվանդանոցի բժիշկներն ու Տավուշի մարզի պարեկները․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ մարտի 27-ին, ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 11։30-ին Տավուշի մարզի բնակիչ 35-ամյա Սմբատ Մատինյանը իր վարած GAZ 48101K մակնիշի բեռնատար ավտոմեքենայով Գոշավանք գյուղի վարչական տարածքում ճանապարհի թաց լինելու պատճառով կողաշրջվել է։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ս․ Մատինյանը բժշկական օգնություն ստանալու նպատակով դիմել է «Դիլիջան» բժշկական կենտրոն։

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության Տավուշի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Մարտիրոսյանի գլխավորությամբ։ 

Վթարի փաստով ՊԾ Տավուշի գումարտակում նյութեր են նախապատրաստվում։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ վարորդ Ս․ Մատինյանն աշխատում է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության Դիլիջանի էլցանցում, ավտոմեքենան էլ հաշվառված է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության հաշվեկշռում։ 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 26+
26+

Նմանատիպ նյութեր