211652_close_icon
views-count1414 դիտում article-date 20:07 27-03-2023

Մոսկվան բացարձակապես անընդունելի է համարում Հռոմի ստատուտին միանալու Երևանի ծրագրերը

Մոսկվան բացարձակապես անընդունելի է համարում Միջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուտին միանալու Երևանի ծրագրերը, ՏԱՍՍ-ին հայտնել է ՌԴ ԱԳՆ-ում նրա աղբյուրը։

Ինչպես նշում է ՏԱՍՍ-ը, ՌԴ ԱԳՆ-ի այս դիրքորոշումը իր աղբյուրը ներկայացրել է «ՌԴ նախագահին ձերբակալելու վերաբերյալ Միջազգային քրեական դատարանի իրավականորեն անվավեր օրդերների ֆոնին»։

«Մոսկվան բացարձակապես անընդունելի է համարում Միջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուտին պաշտոնական Երևանի միանալու ծրագրերը՝ Ռուսաստանի ղեկավարության դեմ ՄՔԴ-ի վերջին անօրինական և իրավականորեն անվավեր  օրդերների  ֆոնին»,- մասնավորապես, ասել է ՏԱՍՍ-ի աղբյուրը։

Նա հավելել է, որ Երևանին նախազգուշացրել են, որ այս որոշումը չափազանց բացասական հետևանքներ կունենա Ռուսաստանի Դաշնության հետ նրա հարաբերությունների վրա։  

Նմանատիպ նյութեր