1012 դիտում
11:11 21-07-2023
ՌԴ Դաշնային խորհուրդը հայ խորհրդարանականներին հորդորել է ուսումնասիրել երկրի՝ Հռոմի ստատուտին միանալու ռիսկերը
Հայաստանի Ազգային ժողովը պետք է ուսումնասիրի երկրի՝ Հռոմի ստատուտին միանալու հետևանքները և գնահատի Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունների համար ռիսկերը։ Այս մասին ՌԴ Դաշնային ժողովի և Հայաստանի Ազգային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի նիստում հայտարարել է Դաշնության խորհրդի փոխնախագահ, համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Յուրի Վորոբյովը, գրում են ռուսական լրատվամիջոցները։
Հայաստանի Սահմանադրական դատարանը 2023 թվականի մարտի 24-ի որոշմամբ նշել է, որ Հռոմի կանոնադրությունը չի հակասում երկրի սահմանադրությանը։
«Ինչպես մենք հասկանում ենք, դա նշանակում է, որ Հայաստանը ճանաչում է Հաագայի տրիբունալի իրավասությունը բոլոր այն գործերի առնչությամբ, որոնք նա վարում է։ Մենք ենթադրում ենք, որ մեր հայ գործընկերների այս քայլը չունի հակառուսական ենթատեքստ, սակայն, այնուամենայնիվ, գործնականում շոշափելի վնաս է հասցնում ռուս-հայկական հարաբերություններին։
Մենք կոչ ենք անում մեր դաշնակիցներին ևս մեկ անգամ ուշադիր դիտարկել Հռոմի կանոնադրությանը միանալու հետևանքները և գնահատել հնարավոր ռիսկերը Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունների համար։ Այս դեպքում ես դիմում եմ խորհրդարանականներին»,- ասել է Վորոբյովը։
Նրա խոսքով՝ երկխոսություն է ընթանում Ռուսաստանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարությունների միջև։
Միջազգային քրեական դատարանը ստեղծվել է Հռոմի 1998 թվականի կանոնադրությամբ: Այժմ միջազգային պայմանագրին մասնակցում է 123 երկիր։
Հիշեցնենք, որ Հաագայի միջազգային քրեական դատարանը միջազգային օրդեր է տվել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, ինչպես նաև երեխաների իրավունքների հանձնակատար Մարիա Լվովա-Բելովայի ձերբակալության համար: Նրանք մեղադրվում են ուկրաինացի երեխաներին դեպորտցիայի ենթարկելու մեջ։ Այժմ Վլադիմիր Պուտինը չի կարող մեկնել երկրներ, որոնք վավերացրել են Հռոմի ստատուտը, և երկրներ, որոնք ճանաչում են դատարանի իրավասությունը (124 պետություններ): Դրանք Եվրոպայի բոլոր երկրներն են, ամբողջ Հարավային Ամերիկան (ներառյալ Ռուսաստանի այնպիսի դաշնակիցներ, ինչպիսիք են Վենեսուելան, Տաջիկստանը, Աֆղանստանը, Բրազիլիան, Հարավային Աֆրիկան, Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետությունը, Նիգերիան):

Նմանատիպ նյութեր
1372 դիտում
20:07 27-03-2023
Մոսկվան բացարձակապես անընդունելի է համարում Հռոմի ստատուտին միանալու Երևանի ծրագրերը
880 դիտում
10:00 06-12-2023
Եղիշե Կիրակոսյանը մեկնում է ԱՄՆ՝ Հռոմի ստատուտին վերաբերող քննարկմանը մասնակցելու
1282 դիտում
11:31 11-12-2023
Էմանուել Մակրոնը Հայաստանի՝ Հռոմի ստատուտին միանալը որակել է խիզախություն
Այս բաժնից
1432 դիտում
23:16 17-11-2024
Բայդենը թույլ է տվել հարվածներ հասցնել Ռուսաստանի տարածքին ATACMS մարտավարական բալիստիկ հրթիռներով
1195 դիտում
22:50 17-11-2024
Վրաստանի ընդդիմությունն անցնում է 24-ժամյա նստացույցի
1291 դիտում
20:40 17-11-2024
Թուրքիան արգելել է Իսրայելի նախագահին իր օդային տարածքով թռչել Ադրբեջան