211652_close_icon
views-count964 դիտում article-date 14:05 27-03-2023

Գեղամ Գևորգյանը մեկնել է Վաշինգտոն՝ մասնակցելու մրցակցային մարմինների ղեկավարների ամենամյա գագաթնաժողովին

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը մեկնել է Վաշինգտոն՝ մասնակցելու մրցակցային մարմինների ղեկավարների գագաթնաժողովին և Ամերիկայի իրավաբանների ասոցիացիայի տարեկան հանդիպմանը։

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը հայտնում է, որ գագաթնաժողովը կազմակերպվում է ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի և Առևտրի դաշնային հանձնաժողովի կողմից՝  մեկտեղելով աշխարհի տարբեր երկրների մրցակցային մարմինների ղեկավարների՝  օրենսդրության կիրարկման առաջնահերթություններին և դրանց արդյունավետ կառավարման ռազմավարություններին առնչվող հարցերի քննարկման օրակարգով:

Ամերիկայի իրավաբանների ասոցիացիայի հանդիպումը նվիրված է  մրցակցության, սպառողների պաշտպանության և տվյալների պաշտպանության հարցերին, որին մասնակցություն են ունենալու պետական պաշտոնյաներ, տնտեսագետներ, դատավորներ, իրավապաշտպաններ, գիտնականներ։

Նմանատիպ նյութեր