1573 դիտում
20:09 25-03-2023
Հնարավորություն է ստեղծում «Երկիր Մեդիա» հեռուսաընկերության համար վերականգնել իր հեռարձակումը հանրապետական ծածկույթում․ Yerkir.am
Yerkir.am-ի փոխանցմամբ՝ խնդիրն առաջացել էր դեռևս օգոստոս ամսին, երբ դատական 3 ատյանների որոշումներով անվավեր էր ճանաչվել 2021 թվականին անցկացված 5 սլոթների արդյունքները։ Օրենքի բացի պատճառով այդ պահին հայ հեռուստադիտողը կանգնած էր որևէ տեղեկատվություն չստանալու վտանգի առջև։ Այս մասին ասաց «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության տնօրեն Բագրատ Եսայանը։
«Ի պատիվ հեռարձակողների և կարգավորող մարմնի՝ այն ժամանակ հեռուստադիտողի շահերը գերակա գնահատվեցին և 5 հեռուստաընկերությունների դիմումի հիման վրա, նրանց թույլ տրվեց հեռարձակվել իրենց զբաղեցրած սլոթներով մինչև նոր մրցույթի ամփոփումը։ «Երկիր Մեդիան» մրցույթի արդյունքում, քանի որ մեկ սլոթով պակասել էր, նույնպես հաղթող չճանաչվեց։
Այս իրավիճակում ունենք մեկ բաց սլոթ և ունենք հեռուստատեսություն, որը մինչև 2028 թվականը գործունեության արտոնագիր ունի, որը չեղյալ է հայտարարվել դատարանի որոշումով։ Օրենքի լրացում ընդունվեց այս քառօրյայի ընթացքում, որը հնարավորություն է ստեղծում «Երկիր Մեդիա» հեռուսաընկերության համար վերականգնել իր հեռարձակումը հանրապետական ծածկույթում։
Օրենքում միանշանակ է գրված, որ եթե կա ազատ սլոթ և կա հեռուստաընկերություն, որի արտոնագիրը չեղյալ է համարվել դատարանի որոշումով, ապա նա իրավունք ունի դիմում ներակայցնելով վերականգնել իր հեռարձակումը մինչև այդ սլոթի վրա մրցույթի հայտարարումը և արդյունքների ամփոփումը»,- ասաց նա։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։

Նմանատիպ նյութեր
2005 դիտում
12:58 10-06-2022
ԱԱԾ-ն իր աշխատասենյակից տարել է «Երկիր Մեդիա» հեռուստաալիքի տնօրեն Բագրատ Եսայանին. Yerkir.am
Այս բաժնից
685 դիտում
12:57 22-12-2024
Աշխատաժողով՝ տեղահանված անձանց իրավունքների պաշտպանության շրջանակում
1054 դիտում
11:13 22-12-2024
Կանցկացվի «Դպրոցականների բասկետբոլի լիգա»
769 դիտում
10:55 22-12-2024
Սիրիայում տեղի ունեցածը մեծ վտանգ է մեզ համար․ «ՀայաՔվե»