211652_close_icon
views-count115356 դիտում article-date 10:39 24-03-2023

Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանի հայտարարության թանաքը դեռ չչորացած, հայտնաբերվեց մեծ քանակությամբ թմրամիջոց ու զենք-զինամթերք․ Երևանում իրականացվել է հսկայածավալ օպերացիա․ բերման ենթարկվածների մեջ է «Լեդի Հակոբի» եղբոր տղան․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երբ ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը հայտարարեց, որ 2023-ը թմրամոլության դեմ պայքարի տարի է լինելու, ֆեյսբուքյան որոշ օգտատերեր սկսեցին իրենց գրառումներով ողողել համացանցը, թե այդ ամենը հերթական հայտարարությունն է։ 

Մինչդեռ այդ հայտարարությունից կարճ ժամանակ անց Ոստիկանությունն ապացուցեց, որ այդ ամենն իրականություն է։ Ապացույցը՝ երեկ ՀՀ ներքին գործերի նախարարության քրեական ոստիկանության գլխավոր վարչության, Ոստիկանության մի քանի ստորաբաժանումների, Հայաստանի քննչական կոմիտեի առանձնապես ծանր հանցագործությունների քննության բաժնի քննիչների և ՀՀ մաքսային ծառայության աշխատակիցների կողմից ձեռնարկված հսկայածավալ աշխատանքն է։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկաններն ու քննիչները Երևանում գործող ՍՊԸ-ներից մեկի տարածքում հայտնաբերել են խոշոր չափի թմրամիջոցներ, այդ թվում՝ մշակված, կիսամշակված, մեծ քանակությամբ զենք-զինամթերք, խոշոր չափի գումար, այդ թվում՝ արտասահմանյան արժույթով։ Եվ կան կասկածներ, որ այդ գումարները գոյացել են թմրամիջոցների առք ու վաճառքից։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ բերման ենթարկվածների մեջ է հանրությանը հայտնի «Լեդի Հակոբ» մականվամբ Հակոբ Հակոբյանի եղբոր՝ Մալաթիայում հայտնի միրգ-բանաջարեղենի շուկայի սեփականատեր Սիմոն Հակոբյանի, որդին՝ Վարդան Հակոբյանը։ 

SHAMSHYAN.com-ը ներկայացնում է ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության տեսանյութը, թե ինչպես են ոստիկանները քննիչներն և մաքսայինի աշխատակիցները հայտնաբերում այդ ամենը։ Կադրերից երևում է, որ աշխատանքը կատարվել է պրոֆեսիոնալ ձևով։ Եվ այդ ամենին կնախանձեին անգամ ամերիկյան ու եվրոպական իրավապահ համակարգի շատ ներկայացուցիչններ։

Թմրամոլության դեպ պայքարի աշխատանքները ՀՀ ներքին գործերի նախարար Վ․ Ղազարյանի և ՀՀ ՆԳՆ Ոստիկանության պետ, Ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանի կարգադրություններով՝ շարունակվում է։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 56+
56+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր