211652_close_icon
views-count1735 դիտում article-date 21:57 21-03-2023

Ղազախական «Աստանա»-ն պայմանագիր է կնքել Վարազդատ Հարոյանի հետ

Ղազախական «Աստանա»-ն պաշտոնապես հայտարարել է Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանի հետ պայմանագիր կնքելու մասին։

«Ուրախ ենք ողջունել Հայաստանի հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանին»,-գրված է ակումբի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։

Վարազդատ Հարոյանն արդեն հանդես է եկել Ղազախստանի յոթակի չեմպիոնների ճամբարում՝ 2021 թվականին։ Ֆուտբոլիստն այդ մրցաշրջանում անցկացրել է 14 հանդիպում և դարձել 1 գոլի հեղինակ։

Պաշտպանը մայրաքաղաքային ակումբ է տեղափոխվել ազատ գործակալի կարգավիճակով։

Հարոյանի վերջին ակումբը եղել է Կիպրոսը ներկայացնող «Անորտոսիս»-ը։

Նմանատիպ նյութեր