211652_close_icon
views-count1000 դիտում article-date 10:48 17-03-2023

Պուտինն ու Ալիևը քննարկել են պայմանավորվածությունների կատարման ընթացքը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Այս մասին հայտնում է Կրեմլի պաշտոնական կայքը:

«Քննարկվել են Հարավային Կովկասում անվտանգության և կայունության ապահովմանն ուղղված գործնական միջոցառումներ՝ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև հայտնի եռակողմ պայմանավորվածություններին համապատասխան։ Մտքերի փոխանակություն է տեղի ունեցել նաև տարածաշրջանում տրանսպորտային, լոգիստիկ և տնտեսական կապերի զարգացման շուրջ»,- ասվում է հաղորդագրությունում։

Նմանատիպ նյութեր