982 դիտում
17:02 15-03-2023
Դիտարկվել է Ֆրանկոֆոնիայի խաղերը Հայաստանում անցկացնելու համար անհրաժեշտ ենթակառուցվածքային հագեցվածությունը
Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը մարտի 14-ին ընդունել է Ֆրանկոֆոնիայի խաղերի միջազգային կոմիտեի տնօրեն Զեյնա Մինային: Հաշվի առնելով Հայաստանի հետաքրքրվածությունը՝ հյուրընկալելու Ֆրանկոֆոնիայի 10-րդ՝ հոբելյանական խաղերը 2027 թվականին՝ դիտարկվել են նման մասշտաբային միջացառումն անցկացնելու համար անհրաժեշտ ենթակառուցվածքները: Հայտնում է Քաղաքաշինության կոմիտեն։
Արմեն Ղուլարյանը նշել է, որ շահագրգիռ բոլոր գերատեսչությունների հետ միասին Քաղաքաշինության կոմիտեն նույնպես մեծ պատասխանատվությամբ է մոտենում միջազգային կարևոր իրադարձությանը: Նա ընդգծել է միջոցառման ինչպես մարզական ու մշակութային բաղադրիչների անցկացման, այնպես էլ մասնակիցների և հյուրերի կեցության համար անհրաժեշտ շինությունների ճիշտ ընտրության և բոլոր հարմարությունների ստեղծման կարևորությունը:
Քննարկվել են նաև հոբելյանական խաղերի անցկացման հնարավոր վայրերի օրինակներ: Կարևորվել է վերջին տարիներին միջազգային խոշոր սպորտային միջոցառումներ անցկացնելու Հայաստանի փորձը:
Զեյնա Մինան նշել է, որ այցի ընթացքում անձամբ է համոզվել, որ Հայաստանն ունի մարզական և մշակութային բարձրակարգ ենթակառուցվածքներ: Նա վստահեցրել է, որ Ֆրանկոֆոնիայի խաղերի միջազգային կոմիտեի փորձագետների թիմը պատրաստ է աջակցել Հայաստանին կարևոր միջոցառման նախապատրաստման ընթացքում:
Կողմերը հանդիպումը գնահատել են արդյունավետ և անհրաժեշտ՝ Հայաստանի հնարավորություններն ու անելիքները հստակեցնելու տեսանկյունից:

Նմանատիպ նյութեր
994 դիտում
19:13 18-09-2024
Քննարկվել են Ֆրանկոֆոնիայի 10-րդ խաղերը Հայաստանում անցկացնելու հետ կապված հարցեր
6261 դիտում
13:54 22-04-2017
Բարելավվել է Արցախի ՀՓՋ-ների տեխնիկական հագեցվածությունը
Այս բաժնից
880 դիտում
13:21 11-01-2025
Տոմսային ինչ փաթեթներ է առաջարկվում քաղաքապետարանը․ տեսանյութ
733 դիտում
13:15 11-01-2025
Արցախցի 10 ընտանիք հյուրընկալվել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, ստացել նվերներ
985 դիտում
12:19 11-01-2025
Հանրապետությունում շարունակվում է հարավ-արևմուտքից տաք օդային հոսանքների ներհոսքը