Կայացել է «Օսկար»-ի մրցանակաբաշխությունը. լավագույն դերասանուհի է ճանաչվել Ջուլիանա Մուրը
Կայացել է 2015թ-ի «Օսկար»-ի ամենամյա մրցանակաբաշխությունը: Լավագույն դերասանուհի անվանակարգում հաղթող է ճանաչվել Ջուլիանա Մուրը:
Այս մրցանակի համար հավակնում էին նաև Մարիոն Կոտարայը, Ռիզ Ուիզերսպոունը, Ռոզամունդ Պայկը և Ֆելիսիտի Ջոնսը:
Սա Ջուլիանա Մուրի 5-րդ «Օսկար»-ի մրցանակն է:
Լավագույն դերասան անվանակարգում հաղթող է ճանաչվել բրիտանացի Էդի Ռեդմեյնը՝ «Ստիվեն Հոկինգի տիեզերը» ֆիլմի դերակատարման համար: Սա նրա առաջին մրցանակն է: