9094 դիտում
19:20 12-03-2023
Արտակարգ դեպք Երևանում․ քարերի մեջ հայտնաբերվել է ականանման առարկա. ժամանել են հրշեջ-փրակարաներն ու պարեկները․ վերջիններս սահմանազատել են տարածքը․ տեղում աշխատում են ՓԾ սակրավորները․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ մարտի 12-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։
Ժամը 17:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 911 Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նվեր Սաֆարյան 23/12 հասցեի մոտակայքում՝ քարերի մեջ, ականանման առարկա կա։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը՝ օպերատիվորեն ժամանել են ՀՀ թիվ 11 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ և սակրավորական ջոկատը։
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, վաշտի հրամանատար Արմեն Զաքարյանի գլխավորությամբ։
Տեղում տարածքը նույն վաշտի ավագ պարեկ Ռոման Ալեյանն ու պարեկ Հռիփսիմե Ստամբուլյանը սահմանազատել են, որպեսզի սակրավորները վնասազերծեն ականանման իրը։
Օպերատիվորեն ժամանել են նաև Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր տեղում հերթապահություն են իրականացնում։
Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 27+
27+