916 դիտում
12:59 10-03-2023
ԱՄՆ-ը ողջունում է Վրաստանում «օտարերկրյա գործակալների» մասին օրինագծի հետկանչը
Միացյալ Նահանգների իշխանությունները ողջունում են Վրաստանի խորհրդարանի կողմից առաջին ընթերցմամբ ընդունված «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագծի հետկանչը, հայտարարել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Նեդ Փրայսը։
«Մենք ողջունում ենք օրինագիծը հետ կանչելու որոշումը: Մենք կոչ ենք անում իշխող կուսակցությանը պաշտոնապես հրաժարվել այս փաստաթուղթից և չխրախուսել նման օրինագծերը», - ասել է նա լրագրողներին:
Փրայսի խոսքով՝ օրինագիծն «անհամատեղելի է վրացական և եվրատլանտյան արժեքների հետ»։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Վրաստանի խորհրդարանը, հնարավոր է, այսօր՝ արտահերթ լիագումար նիստում, պաշտոնապես կհաստատի օրենքի նախագիծը հետ կանչելու որոշումը։
Մարտի 7-ին և 8-ին Թբիլիսիում հազարավոր մարդիկ բողոքի ցույցեր են անցկացրել «օտարերկրյա գործակալների» մասին օրենքի դեմ, բախումներ են տեղի ունեցել ոստիկանության և ցուցարարների միջև։ Մարտի 9-ի առավոտյան իշխող «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցությունը հայտարարել է օրինագիծը հետ կանչելու որոշման մասին։

Նմանատիպ նյութեր
2023 դիտում
16:38 10-03-2023
Վրաստանում օտարերկրյա գործակալների օրինագծի շուրջ վիճակը Կիևի Մայդանն է հիշեցնում. Լավրով
1375 դիտում
23:34 14-05-2024
Վրաստանի նախագահը հայտարարել է, որ վետո կդնի «օտարերկրյա գործակալների» մասին օրինագծի վրա
1171 դիտում
15:51 09-03-2023
Կրեմլը կապ չունի Վրաստանում օտարերկրյա գործակալների մասին օրենքի հետ. Պեսկով
Այս բաժնից
1564 դիտում
16:39 16-12-2024
Սոչիում սպասվում են տորնադոներ և մինչև 4,5 մ բարձրության ալիքներ
844 դիտում
14:28 16-12-2024
Հուսով ենք՝ Փաշինյանը կմասնակցի Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպմանը. ՌԴ ԱԳՆ
1171 դիտում
22:45 15-12-2024
Կոսովոյում կայացել է «Ձմեռ պապերի» ավանդական մրցավազքը