859 դիտում
11:17 07-03-2023
Հակամարտությունը չի կարող ունենալ ռազմական լուծում. ԱՄՆ պետդեպի արձագանքը՝ Ադրբեջանի դիվերսիոն հարձակմանը
ԱՄՆ-ն հետևում է Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած հրաձգության մասին հաղորդագրություններին և ընդգծում, որ հակամարտությունը ռազմական լուծում չի կարող ունենալ: Այս մասին հայտարարություն է արել ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Նեդ Փրայսը:
«Մենք հետևում ենք մարտի 5-ին Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած հրաձգության մասին հաղորդագրություններին, որը հինգ մարդու կյանք խլեց… Ցավակցում ենք վիրավորների և զոհվածների ընտանիքներին։ Հակամարտությունը չի կարող ունենալ ռազմական լուծում, և վեճերը լուծելու համար ուժի կիրառումը երբեք ընդունելի չէ։ Խաղաղությունը պահպանելու միակ ճանապարհը բանակցությունների սեղանի շուրջ է, իսկ ուժի կիրառումը խաթարում է բանակցությունները», - ասել է Փրայսը լրագրողների հետ ճեպազրույցում:
Դիվանագետը նաև նշել է, որ ԱՄՆ պետքարտուղարության՝ Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Լուիս Բոնոն տարածաշրջանում է՝ ընդգծելու, որ առաջ շարժվելու միակ ճանապարհը ուղիղ երկխոսությունն ու դիվանագիտությունն է:
«Եվ ինչպես ընդգծել է պետքարտուղարը, Միացյալ Նահանգները հավատարիմ է Հայաստան-Ադրբեջան խաղաղ բանակցություններին»,- հավելել է Նեդ Փրայսը։
ԱՄՆ պետքարտուղարության խոսնակը ևս մեկ անգամ շեշտել է Վաշինգտոնի համար կողմերի միջև շարունակական ուղիղ երկխոսության և քննարկման կարևորությունը:
«Մենք երկու երկրների համար էլ գործընկերոջ դեր ենք կատարել՝ նպաստելով եռակողմ հիմունքներով երկխոսությանը արտգործնախարարների միջև, ինչպես նաև բարձրագույն ղեկավարների մակարդակով: Մենք պատրաստ ենք, լինի դա երկկողմ, եռակողմ թե բազմակողմ ձևաչափով, շարունակել որպես գործընկեր հանդես գալ տևական խաղաղությունն ամրապնդելուն ուղղված ջանքերն առաջ մղելու գործում»,- ասել է Փրայսը:

Նմանատիպ նյութեր
1603 դիտում
22:42 05-12-2019
ԼՂ հակամարտությունը չի կարող ռազմական լուծում ունենալ. ՄԽ համանախագահող երկրների ԱԳ նախարարներ
Այս բաժնից
805 դիտում
19:15 20-11-2024
Զանգվածային ցույցեր Հունաստանում․ քաղաքացիները բողոքում են թանկացումների դեմ
877 դիտում
18:25 20-11-2024
Թուրքիայում փորձարկում են Bayraktar TB3 անօդաչու թռչող սարքերը
1498 դիտում
09:35 20-11-2024
Ադրբեջանում երկրաշարժ է տեղի ունեցել