53277 դիտում
09:29 06-03-2023
Խոշոր ավտովթար Երևանում․ Մյասնիկյան պողոտայում բախվել են Mercedes CLS-ն ու Ford Transit-ը․ կան վիրավորներ․ խցանումն անցնում է մի քանի կմ-ը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ մարտի 6-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 07։30-ի սահմաններում Մյասնիկյան պողոտայում բախվել են Mercedes CLS և Ford Transit մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։
Օպերատիվ են գործել բժիշկների հերթապահ խումբը, ովքեր վիրավորին մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային Ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանտաար Արամ Դադոյանի գլխավորությամբ։
Տեղում տարածքը սահմանազատել և ուժեղացված ծառայության են անցել նույն վաշտի պարեկներ Գոռ Հայրապետյանն ու Նորիկ Մանուկյանը, որպեսզի հետաքրքրասեր վարորդները մեքենաները չկայանեն, ինչը պարեկներին հաջողվել է։
Վթարի հետևանքով խցանումն անցնում է մոտ 4 կմ-ը։
Վթարի մասին Պարեկային Ծառայության Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Թադևոսյանի, քննիչ Սահրադյանի գլխավորությամբ։
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։
Պարեկային ծառայություն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորի ինքնությունը։
Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենաները տեղափոխվում են Ոստիկանության Պարեկային ծառայության պահպանվող հատուկ տարածք։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 110+
110+