211652_close_icon
views-count33480 դիտում article-date 12:28 05-03-2023

Արատակագ դեպք` Կոտայքի մարզում. Opel Astra-ն Չարենցավան քաղաքի գերեզմանների մոտ հայտնվել է ջրանցքում. բարեբախտաբար ամուսինները չեն տուժել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Չարենցավանի բաժնում նյութեր են նախապատրաստվում մարտի 3-ին, Կոտայքի մարզում տեղի ունեցած արտակարգ դեպքի փաստով:
Այդ օրը՝ ժամը  21:45-ի սահմաններում, ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Opel մակնիշի ավտոմեքենան Չարենցավանի վարչական տարածքում գտնվող գերեզմանոցների տարածքում ընկել է ջրանցքը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել թիվ 47 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի գումարտակի պարեկները, ովքեր սահմանազատել են տարածքը և տեղում կատարել ծառայություն:

Պարզվել է, որ Opel Astra  մակնիշի ավտոմեքենայում եղել են վարորդ Սևակ Մ.-ն և ուղևոր Մերի Ս.-ն: 
Բարեբախտաբար, վերջիններս չեն տուժել, ավտոմեքենան էլ հատուկ տեխնիկայի և վերամբարձ կռունկի միջոցով դուրս է բերվել ջրանցիքց:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդն ու ուղևորն ամուսիններ են:

Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 20+
20+

Նմանատիպ նյութեր