Թեհրանում հայտարարել են, որ Կիևը ՌԴ ԶՈւ-ի կողմից իրանական անօդաչուներ կիրառելու ապացույցներ չունի
Ուկրաինան ռուսական զինված ուժերի կողմից իբր իրանական անօդաչուների օգտագործման ապացույցներ չի ներկայացրել։ Այս մասին չորեքշաբթի СNN հեռուստաալիքի հարցազրույցում հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանը։
«Մենք սպառազինություն չենք մատակարարում [հակամարտության] ոչ մեկ, ոչ մյուս կողմին»,- ասել է Իրանի արտաքին գործերի նախարարը՝ նշելով, որ ռուսական հատուկ ռազմական գործողությունն սկսվելուց հետո Թեհրանը «քաղաքական երկխոսության» կոչ է անում։ Պնդումները, թե Իրանն, իբր, ՌԴ անօդաչու թռչող սարքեր է մատակարարում՝ Ուկրաինայում կիրառելու համար, Աբդոլահիանը սուտ է անվանել։
Նախարարի խոսքով՝ իրանցի փորձագետներն «ուսումնասիրել են լուսանկարները», որոնք տրամադրել է ուկրաինական կողմը, եւ եկել այն եզրակացության, որ «այդ լուսանկարները որեւէ կերպ կապված չեն Իրանի հետ»։ «Արդեն չորս ամիս է՝ մենք սպասում ենք բանակցությունների երկրորդ փուլին, եւ սպասում ենք, որ նրանք [Ուկրաինայի իշխանությունների ներկայացուցիչները] կգան եւ իսկական փաստաթղթեր կներկայացնեն։ Ուկրաինացիները կրկնում են, որ [դա տեղի կունենա] երկու շաբաթ հետո, բայց մինչեւ հիմա ոչինչ տեղի չի ունեցել»,- ասել է Իրանի արտաքին գործերի նախարարը։