211652_close_icon
views-count20855 դիտում article-date 19:48 01-03-2023

Ավտովթար Արարատի մարզում. КамАЗ-ը բախվել է վրացական համարանիշներով կայանված Toyota Camry-ին, ապա կոտրել գազատար խողովակներն ու երկաթե հենասյուները. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մարտի 1-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում:

Ժամը 14:00-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ 40-ամյա Հովիկ Վ.-ն, իր վարած КамАЗ մակնիշի ավտոմեքենայով Երևան Երասխ ավտոճանապարհի 23-րդ կմ հատվածում՝ դեպի Երասխ ընթանալիս, Դիմիտրով գյուղի սկզբնամասում, բախվել է կայանված վիճակում գտնվող Երևանի բնակիչ 38-ամյա Գարիկ Մ.-ի վարած վրացական համարանիշներով Toyota Camry մակնիշի ավտոմեքենային:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախումից հետո КамАЗ-ը առաջ է ընթացել, հարվածել գազատար խողովակին, կոտրել այն ու մի քանի երկաթե սյուներ և հայտնվել դաշտում:

Վթարի հետևանքով Toyota-ի վարորդ Գարիկ Մ.-ն մարմնական վնասվածքով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն:

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի երկրորդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Մառլեն Սարգսյանի, դասակի հրամանատար Արտյոմ Բեկլարյանի գլխավորությամբ:

Դեպքի վայր են ժամանել նաև Ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ Սարիբեկ Ռուստամյանն ու Ոստիկանության Արտաշատի բաժնի պետ Արսեն Ոսկանյանը:

Տեղում ուժեղացված ծառայություն են կատարել Ոստիկանության Արտաշատի բաժնի համայնքային ոստիկանության ավագ տեսուչներ Սերգեյ Վարդանյանն ու Արմեն Հարությունյանը:

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը, տեղեկությունը փոխանցել է Հայաստանի Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը` հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Գաբրիելյանի գլխավորությամբ, ում կողմից նախաձեռնվել է վարույթ:

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 81+
81+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր