211652_close_icon

«Սամվել Կարապետյանը հաջողության կհասնի, եթե նախկինների հետ նույնականացվող որևէ անձ չերևա նրա թիմի երևացող մասում»․ քաղաքագետ. Aravot.am

views-count1222 դիտում article-date 09:52 15-07-2025
Քաղաքագետ Գագիկ Համբարյանն Aravot.am-ի հետ զրույցում, մեկնաբանելով գործարար Սամվել Կարապետյանի՝ նոր քաղաքական ուժ ձևավորելու մասին հայտարարությունը, կարծիք հայտնեց, որ նա հաջողության կհասնի այն դեպքում, եթե նախկինների հետ նույնականացվող որևէ անձ չերևա նրա թիմի երևացող մասում։ «Սամվել Կարապետյանի՝ սկզբունքորեն նոր քաղաքական ուժ ձևավորելու մասին հայտարարությունը շատ լավ տեղեկություն է, որ այսօր ստացանք, որովհետև ցավով պիտի արձանագրենք՝ Հայաստանի գործող իշխանությանը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, հատկապես հետպատերազմյան ժամանակաշրջանում հաջողվեց մարգինալացնել ամբողջ քաղաքական դաշտը։

Նիկոլ Փաշինյանն անձամբ թույլ  չտվեց, որպեսզի ձևավորվեն նոր քաղաքական ուժեր 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո, որովհետև ինքը հենց «նախկին-ներկա» թեզն առաջ տանելու շնորհիվ կարողացավ 2021 թվականին վերընտրվել և շարունակել իր հակահայկական քաղաքականությունը։ Ցավով պիտի արձանագրենք այն, որ Հայաստանում գործող ընդդիմությունը չկարողացավ նորմալ պայքարել Նիկոլ  Փաշինյանի դեմ, որովհետև չկարողացավ ձերբազատվել այդ «նախկին» պիտակից»,- ասաց Գագիկ Համբարյանը։ Նրա համոզմամբ՝ Սամվել Կարապետյանի կողմից ձևավորվող կուսակցությունը պետք է ձերբազատված լինի «նախկինի» պիտակից։ «Սամվել Կարապետյանը պիտի հասկանա, որ մեր հասարակությունը նախկին տեսնելուց ուղղակի հիստերիայի մեջ է ընկնում։ Նախկինների ներկայացուցիչները ուզեն, թե չուզեն՝ այս փաստը պիտի հասկանան։ Եթե իրենք ուզում են, որպեսզի Սամվել Կարապետյանը ունենա հաջողություն, իրենք պիտի հեռու մնան Սամվել Կարապետյանից և նրա կողքին քիչ երևան։ Եթե ինչ-որ բանով ուզում են օգնեն, թող անդրկուլիսյան մեթոդներով, իրենց խորհուրդներով աջակցեն, բայց պիտի հասկանան, որ  հասարակության աչքերում ատելի են և չխանգարեն Սամվել Կարապետյանին իր թիմը ձևավորելու», -ասում է Գագիկ Համբարյանը։

Ըստ մեր զրուցակցի՝ այդ մարդիկ պիտի հասկանան, որ իրենք 2021 թվականին անցել են  Ազգային ժողով և ոչնչի չեն հասել, իրենք շանս ունեցել են, բայց հաջողության չեն հասել, հետևաբար՝ հիմա գործարարին չպիտի խանգարեն։ «Հասարակությունը պիտի տեսնի, որ Սամվել Կարապետյանը չի կարող ասոցացվել նախկինների հետ, նրա ողջ հարստությունը և բարեկեցությունը պայմանավորված է  այլ երկրում բիզնես գործունեություն ծավալելու հետ։ Սամվել Կարապետյանը Հայաստանում չի հարստացել, նրա հաջողությունը կապված չէ Հայաստանում պաշտոն զբաղեցնելու և այդ պաշտոնը սեփական անձին, ընտանիքին կամ բարեկամներին ծառայեցնելու համար», -ասում է  քաղաքագետը։ Գագիկ Համբարյանի կարծիքով՝ ճիշտ կլինի, եթե  նոր ձևավորվող ուժի վարչապետի թեկնածուն լինի հենց Սամվել Կարապետյանը։

Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուրում:

Նմանատիպ նյութեր