211652_close_icon
views-count1174 դիտում article-date 12:25 24-02-2023

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը փետրվարի 28-ին կայցելի Ղազախստան

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը փետրվարի 28-ին կայցելի Ղազախստան։ Այս մասին ուրբաթ տեղեկացրել է Ղազախստանի ԱԳՆ-ի մամուլի ծառայությունը։ Այցը տեղի կունենա փետրվարի 28-ին։ Տեղեկացվել է, որ սա առաջին պաշտոնական այցն է Ղազախստան։

Պետքարտուղարին, ինչպես սպասվում է, կընդունի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւը։ Պետքարտուղարը կբանակցի Ղազախստանի վարչապետի տեղակալ-արտաքին գործերի նախարար Մուխթար Տլեուբերդիի հետ։ Նույն օրը Աստանայում պետքարտուղարը կհանդիպի Կենտրոնական Ասիայի երկրների եւ ԱՄՆ-ի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հանդիպմանը՝ С5+1 ձեւաչափով։

«Օրակարգում տարածաշրջանային համագործակցության եւ ԱՄՆ-ի հետ գործընկերության հետագա զարգացման հարցերն են»,- նշել են ԱԳՆ-ում։

С5+1 ձեւաչափը Կենտրոնական Ասիայի հինգ երկրների (Ղազախստան, Ղրղըզստան, Տաջիկստան, Թուրքմենստան, Ուզբեկստան) եւ ԱՄՆ-ի միջեւ փոխգործակցության բազմակողմ մեխանիզմ է։ Այն ստեղծվել է 2015թ. տնտեսության, բնապահպանության եւ անվտանգության ոլորտներում տարածաշրջանային հարցերի քննարկման համար։

Նմանատիպ նյութեր