211652_close_icon
views-count1138 դիտում article-date 23:31 23-02-2023

Ապարանում և Արագածում բուք է․ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

ՆԳՆ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։
Վարդենյանց լեռնանցքը (ձյուն է ու բուք) փակ է միայն կցորդիչով բեռնատարների համար։

Դիլիջանի ոլորանները դժվարանցանելի են կցորդիչով բեռնատարների համար:
Դժվարանցանելի են Արթիկ-Գեղանիստ ավտոճանապարհը և Սպիտակի ոլորանները (բեռնատարների համար):

Սպիտակի ոլորաններում, Գեղարքունիքի մարզի և Արագածի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Սիսիան-«Զանգեր» կոչվող հատվածում, Սպիտակի ոլորաններում, Հրազդանի, Ապարանի, Թալինի, Արագածի, Գյումրիի, Անիի, Արթիկի, Սևանի, Դիլիջանի, Բերդի և Ջերմուկի տարածաշրջաններում տեղում է ձյուն:

Ապարանի և Արագածի տարածաշրջաններում բուք է:

Նմանատիպ նյութեր