211652_close_icon
views-count27872 դիտում article-date 10:58 20-01-2021

Մինչ Գավառի Ճանշինի պատասխանատուները ուղտի ականջում քնել են, իր տարածքում ճանապարհների մերկասառույցի պատճառով ավտովթարների պակաս չի եղել, փոխարենը՝ օպերատիվ են աշխատել Սևանի ճանշինականները․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ, հունվարի 19-ին, հանրապետությունում տեղացած առատ ձյան հետևանքով շատ Ճանշինների՝ աշխատանքի նկատմամբ ոչ սրտացավ վերաբերմունքի պատճառով, մեծ թվով ճանապարհատրանսպորտային պատահարներ են տեղի ունեցել։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, միայն Գեղարքունիքի մարզի Ճանշինի կողմից սպասարկվող տարածքում տեղի են ունեցել 7 ճանապարհատրանսպորտային պատահարներ, որոնց պատճառը եղել է ճանապարհների մերկասառույցը, քանի որ Գավառի Ճանշինը՝ տնօրեն Հրանտ Մուսոյանի գլխավորությամբ, մատը մատին չեն խփել և ոչ մի դրական աշխատանք չեն կատարել ճանապարհները ձյան շերտից ու մերկասառույցից մաքրելու ուղղությամբ, անգամ՝ աղ ու ավազ չեն լցրել։ Վթարներից մեկի դեպքում 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց, իսկ 6-ի դեպքում էլ, բարեբախտաբար, տուժածներ չեն եղել։ Եթե Գավառի Ճանշինը Հ․ Մուսոյանի գլխավորությամբ արջաքուն են մտել, ապա Սևանի Ճանշինը՝ տնօրեն Նորիկ Սիմոնյանի գլխավորությամբ, կատարել է հսկայական աշխատանքներ, իր կողից սպասարկվող ճանապարներին մաքրելով ոչ միայն ձյան շերտը, այլև կատարել է աղ ու ավազով մշակման աշխատանքներ, ինչի շնորհիվ էլ ոչ մի ճանապարհատրանսպոտրային պատահար տեղի չի ունեցել նրա կողմից սպասարկվող տարածքներում։ Լարված են աշխատել նաև Գեղարքունիքի մարզը սպասարկող Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Վաչագան Ոսկանյանի և ավագ հետաքննիչ Բակուր Սարիբեկյանի գլխավորությամբ։ Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 53+
53+

Նմանատիպ նյութեր