211652_close_icon
views-count901 դիտում article-date 12:07 18-02-2023

Խաչատրյանն ու Քերոբյանը քննարկել են Սևանա լիճ մանրաձկան բացթողման գործընթացին վերաբերող հարցեր

ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի հետ փետրվարի 17-ին այցելել է Գեղարքունիքի մարզի Կարճաղբյուր համայնքում գործող «Սևանի իշխան» հիմնադրամի ձկնաբուծարան։

«Շրջայցի ընթացքում քննարկել ենք Սևանա լիճ մանրաձկան բացթողման գործընթացի, մայրական կազմի պահպանմանն ու բազմացմանը, ցանցավանդակների կիրառմանը վերաբերող և մի շարք այլ հարցեր։

Այնուհետև այց ենք կատարել Սևան համայնքի Ծաղկունք բնակավայր, որտեղ քննարկել ենք «Գագարին» ներդրումային ծրագրի ընթացքն ու ծրագրի շրջանակում առաջիկայում նախատեսվող գործողությունները»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Քերոբյանը:

Նմանատիպ նյութեր