211652_close_icon
views-count886 դիտում article-date 17:54 19-05-2023

Քերոբյանը Կարոլին Գեգինատի հետ քննարկել է գիտական ներուժի առևտրայնացման մեխանիզմներին վերաբերող մի շարք հարցեր

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ընդունել է Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Կարոլին Գեգինատի գլխավորած պատվիրակությանը, քննարկել են գիտական ներուժի առևտրայնացման մեխանիզմներին և գիտություն-տնտեսություն համակարգված կապին վերաբերող մի շարք հարցեր։

Նախարարությունից հայտնում են, որ անդրադարձ են կատարել այն գործիքակազմին, որը կապահովի պոտենցիալ առևտրային արժեք ներկայացնող գիտական արդյունքի հայտնաբերումից մինչև տեխնոլոգիաների առևտրայնացման գործընթացների իրականացումը։

Կողմերը խոսել են նաև գյուտերի և տեխնոլոգիաների առևտրայնացման շրջանակներում բարձրագույն կրթության, գիտության և նորարարության ոլորտների զարգացման առաջնահերթությունների մասին, մասնավորապես, անդրադարձել են գիտական հաստատությունների  այլընտրանքային ֆինանսավորման ապահովմանը, որի արդյունքում այդ հաստատություններն ավելի ակտիվ կզբաղվեն կիրառական հետազոտություններով, ինչն էլ իր հերթին կավելացնի տնտեսական աճի ներուժը։

 

Նմանատիպ նյութեր