1414 դիտում
09:35 17-02-2023
Արցախի դատախազի դեմ արշավ է սկսվել. ով է թաքնված թիկունքում․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Վերջին օրերին Արցախում ստեղծված լարվածության ֆոնին քաղաքական ուժերի ու տարբեր դերակատարների միջև տեղի են ունենում «փոխհրաձգություններ», հնչում են մեղադրանքներ: Թիրախում է նաև Արցախի Հանրապետության գլխավոր դատախազ Գուրգեն Ներսիսյանը:
Պարզվում է՝ խնդիրը ոչ միայն քաղաքական երանգներ ունի, այլև ուղղակիորեն կապված է գլխավոր դատախազի՝ Արցախի ներդրումային հիմնադրամի ու գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի՝ վերջին տասը տարում ծավալած գործունեությունն ուսումնասիրելու նախաձեռնության հետ:
Դատախազությունն արդեն համապատասխան հարցումները հասցեագրել է հիշյալ հիմնադրամներին՝ պահանջելով տրամադրել տեղեկություններ հիմնադրամների կողմից ֆինանսավորված անձանց, միջոցների չափի ու նպատակների վերաբերյալ, ինչպես նաև օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու իրավասություն ունեցող մարմինների ղեկավարների հետ անց է կացվել խորհրդակցություն, որի ընթացքում ձեռք է բերվել օպերատիվ տվյալները մեկտեղելու և համագործակցված աշխատելու պայմանավորվածություն:
Այս ամենին բնականաբար դեմ են ոչ միայն գործող և նախկին իշխանությունները, քանզի կարող են բացահայտվել նրանց հետ փոխկապակցված մի շարք անձանց տվյալներ, այլև այդ հիմնադրամների գործունեությունից օգտված անձինք: Տարբեր շրջանակներում գլխավոր դատախազն ուղիղ հայտարարել էր, որ թույլ չի տալու որևէ մեկին թաքնվել այս կամ այն պաշտոնյայի թիկունքում և հիմնադրամներից ստացված գումարները օրենքի սահմաններում պետք է վերադարձվեն՝ առանց բացառության, ընդ որում գործընթացը պետք է սկսվի ամենամեծ աջակցությունը ստացած անձանցից:
Այս ամենը բնականաբար ընդունվում է շատ մեծ ընդվզումով, ուստի գլխավոր դատախազի դեմ հարձակումները դեռ շարունակվելու են և առավել մեծ թափ են ստանալու, երբ գործընթացները սկսեն առավել առարկայանալ»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
17071 դիտում
09:55 03-06-2017
Ես կպարզեմ, թե սրա թիկունքում, թիկունքի թիկունքում ով էր կանգնած. Դոն Պիպոն՝ մահափորձի մասին․ «Ժամանակ»
8427 դիտում
14:17 17-02-2017
Մեր դեմ և անձամբ իմ դեմ արշավ է սկսվել ու մեր կողմից լինելու են պլանավորված հակահարվածներ. Սեյրան Օհանյան
10769 դիտում
09:49 26-08-2022
Հայկ Մարությանն իր մոնոներկայացմանը կօգտագործի Փաշինյանի voice-ները. նրա դեմ արշավ է սկսվել. «Ժողովուրդ»
Այս բաժնից
1273 դիտում
07:36 21-12-2024
Արևմտյան «ժողովրդավարության» դեմքը՝ «յուրային-օտար». «Փաստ»
2344 դիտում
08:51 19-12-2024
Նոր պաշտոն՝ ո՞ր «արժանիքների» համար. «Փաստ»