7047 դիտում
17:18 27-07-2017
Արա Բաբլոյանը իսրայելցի նախարարին ներկայացրել է ՀՀ-ում սահմանադրական բարեփոխումներից հետո օրենսդրության ներդաշնակեցման աշխատանքները
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հուլիսի 27-ին ընդունել է պաշտոնական այցով Երեւան ժամանած Իսրայելի տարածաշրջանային համագործակցության նախարար Ցախի Հանեգբիին:
Ողջունելով հյուրին Հայաստանի խորհրդարանում՝ Արա Բաբլոյանը կարեւորել է երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը՝ նշելով, որ երկու ժողովուրդների դարավոր պատմական ու մշակութային առնչությունները հիմք են հանդիսացել այդ հարաբերությունների զարգացման համար: Արա Բաբլոյանը, անդրադառնալով հայ-իսրայելական խորհրդարանական համագործակցությանը, կարեւորել է բարեկամական խմբերի գործունեությունն ու փոխայցերը, ինչը, ըստ նրա, կնպաստի նաեւ միջպետական հարաբերությունների ամրապնդմանը:
Անդրադառնալով Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանն ու դատապարտմանը՝ խորհրդարանի ղեկավարն ասել է. «Հոլոքոստի արհավիրքով անցած եւ զրկանքներ կրած հրեա ժողովուրդը կհասկանա հայ ժողովրդի ցավն ու պատմական արդարության վերականգնման պահանջը»:
Ցախի Հանեգբին շնորհակալություն է հայտնել Արա Բաբլոյանին ջերմ ընդունելության համար: Նա, ներկայացնելով Հայոց ցեղասպանության թանգարանից ստացած իր տպավորությունները, նշել է. «Ուրախ եմ, որ Ցեղասպանության թանգարանից գալիս եմ Հայաստանի ժողովրդավարության տուն, որը խորհրդանշում է հայի վերապրումն ու զարգացումը: Հրեա ժողովուրդը նույնպես անցել է նման տառապանքի միջով»:
Նախարարի խոսքով՝ երկու ժողովուրդների պատմական ընդհանրությունները պարտավորեցնում են առավել ընդլայնել եւ խորացնել համագործակցությունը: Նա հույս է հայտնել, որ իր այցը խթան կհանդիսանա իսրայելա-հայկական հարաբերությունների առաջխաղացման հարցում:
Հանդիպմանը քննարկվել են տարբեր ոլորտներում հայ-իսրայելական փոխգործակցության ընդլայնման հնարավորություններն ու հեռանկարները: Անդրադարձ է կատարվել Իսրայելի Պետության Կնեսետի բարեկամական խմբի՝ սեպտեմբերին Հայաստան նախատեսվող այցին: Հյուրի խնդրանքով ՀՀ ԱԺ նախագահը ներկայացրել է մեր երկրում սահմանադրական բարեփոխումներից հետո օրենսդրության ներդաշնակեցման աշխատանքները:
Նմանատիպ նյութեր
637 դիտում
17:59 25-11-2022
ԱՆ գլխավոր քարտուղարի տեղակալ Նվարդ Վարդանյանն ԱԺ-ում ներկայացրել է ԵՄ օրենսդրության մոտարկման աշխատանքները
2151 դիտում
18:38 26-03-2017
Գյուղական ամբուլատորիայում հետաքրքրվեցին ընթացող բարեփոխումներից ակնկալվող արդյունքներով
Այս բաժնից
607 դիտում
12:05 28-12-2024
ՆԳՆ Ոստիկանությունն ու ՓԾ-ն հանրապետության ճանապարհներին անցել են ուժեղացված ծառայության
880 դիտում
11:54 28-12-2024
Լկտի հայհոյախառն արտահայտությունները որպես հաճոյախոսություննե՞ր էիր շռայլում հասարակությանը. Ռուբեն Հակոբյան
1078 դիտում
11:16 28-12-2024
Հանրապետությունում նկատվում է սուր շնչառական վարակների աճ