slot gacor slot gacor slot gacorslot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor streaming bola slot gacor slot demo slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot qris slot gacor Situs Slot Gacor
Ռուսական վտանգը համաշխարհային օվկիանոսում և Արկտիկայում. դասեր Ուկրաինայից․ «Ամերիկայի ձայն»
211652_close_icon

Ռուսական վտանգը համաշխարհային օվկիանոսում և Արկտիկայում. դասեր Ուկրաինայից․ «Ամերիկայի ձայն»

views-count1450 դիտում article-date 09:57 14-02-2023
Ի՞նչ վտանգ է սպառնում Ռուսաստանից երկրագնդի հյուսիսում, ինչպե՞ս է հարկավոր զսպել հետխորհրդային ռեւանշիզմը Արկտիկայում: Եվ ամենակարևորը՝ ի՞նչ դասեր կարելի է քաղել ծովում և Հեռավոր Հյուսիսում ուկրաինական հակամարտությունից։ Գրում է «Ամերիկայի ձայնը»։

«Սառը պատերազմի ժամանակ Արկտիկայի տարածաշրջանը եղել է գործողությունների առանցքային հարթակ, որտեղ մշակվել և կատարելագործվել է միջուկային ռազմավարությունը»: Հետևաբար, այսօրվա «Եվրոպայի միջով ռուսական կայսրությունը վերականգնելու Կրեմլի փորձերը» համաշխարհային հանրությանը ստիպում են նորից մտածել Արկտիկայի մասին, որտեղ «միջմայրցամաքային հրթիռների և գաղտնի սուզանավերի նոր սերունդները կրկին ուշադրությունը սեւեռում են ռազմածովային գործողությունների վրա»: Այս մասին է ասում Վուդրո Վիլսոնի կենտրոնի տնօրեն Մարկ Գրինը:

Ծովակալ Գրինն ընդգծում է, որ եթե Ուկրաինայում պատերազմի հետևանքով Ռուսաստանի բանակը կրել է զգալի կորուստներ, ապա նավատորմը, որը ներառում է միջուկային սուզանավեր, բացարձակապես չի տուժել: Ռուսաստանը որակյալ սուզանավեր է արտադրում շատ արագ տեմպերով: Այն այսօր փորձում է հավասարվել միջուկային շարժիչով աշխատող, թեւավոր հրթիռներ կրող USS Virginia սուզանավի մակարդակին:

Ինչպես ծովակալ Գրինն է ասում, նոր դասի «БС-329 Բելգորոդ» ռուսական սուզանավերը, միջուկային շարժիչով տորպեդները և «Պոսեյդոն» միջուկային մարտագլխիկները կարող են մեծ վտանգ ներկայացնել ԱՄՆ-ի անվտանգությանը։ Մտահոգիչ են նաև «խորջրյա միջուկային մինի սուզանավերի հետախուզական և դիվերսիոն գործառույթները, որոնք կարող են վտանգի ենթարկել մեր կարևոր ստորջրյա ենթակառուցվածքը, քանի որ առևտրային և ռազմական տեղեկատվության 95%-ը փոխանցվում է սուզանավային մալուխների միջոցով ամբողջ աշխարհում և, մասնավորապես, Ատլանտյան օվկիանոսից այն կողմ»։

«Ռուսաստանն ընդլայնել և արդիականացրել է արկտիկական իր տասներկու բազաները և կառուցել երեք նոր բազաներ», - ընդգծում է ծովակալ Գրինը: Այսպիսով, Արկտիկան կրկին կարող է դառնալ ոչ միայն ռուսական, այլև չինական նոր սպառազինությունների նոր փորձադաշտ»:

Նույն կարծիքին է Ռուսաստանի ծովային հետազոտությունների հարցերով ամերիկյան ինստիտուտի տնօրեն Մայքըլ Փիթերսոնը: «Ռուսները Արկտիկան համարում են և՛ իրենց տնտեսական ողնաշարը, և՛ ռազմական ջանքերի բազան, ոչ միայն բուն Արկտիկայի տարածաշրջանում, այլ նաեւ Արեւմտյան Եվրոպայի հատվածում: Սա նրանց հյուսիսային թեւն է», ասում է նա:

«Ուկրաինայում մենք տեսանք, որ ռուսները կարող են հարվածներ հասցնել քաղաքացիական ենթակառուցվածքներին: Այնպես որ, կարծում ենք, որ նրանք պատրաստ կլինեն նման արշավ իրականացնել նաեւ Եվրոպայում», ասում է նա ու ավելացնում, որ ռուսները կարող են նշանառության տակ առնել Ատլանտյան օվկիանոսի երկու կողմերում գտնվող թիրախները, «թեև դա արդյունավետ անելու նրանց կարողությունները ժամանակի ընթացքում աստիճանաբար սահմանափակվում են»:

Խոսելով Ռուսաստանին զսպելու կարեւորության մասին` Փիթերսոնն ասում է, որ եթե ունենք հարևան, որը մտադիր է կոտրել մեր ցանկապատը, աղբը նետել մեր բակ կամ թողնել, որ իր շունն ազատ շրջի մեր բակում, պետք է գտնենք նրան կարգի բերելու ուղիներ:

Վաշինգտոնում Նորվեգիայի դեսպանության ռազմածովային և պաշտպանության հարցերով կցորդի օգնական Էգիլ Վասստրանդը գտնում է, որ անվտանգության նոր իրականաության պայմաններում հարկավոր է վերանայել անվտանգության ներկա պրակտիկան։ Նա նշում է, որ Նորվեգիան վերջին տարիներին առերեսվել է ռուսական ավելի ագրեսիվ վարքագծի: Օրինակներ են իր սահմաններից ոչ հեռու անցկացվող ռազմածովային վարժանքները, որոնք նմանակում են օտար պետության դեմ հարձակումներ, GPS ազդանշանային համակարգերը խոցելու գործողություններ: «Եվ շատ հավանական է, որ Ռուսաստանը կիրառի ռազմական ուժ, եթե որոշի, որ իր ռազմավարական շահերն այստեղ սպառնալիքի տակ են», ասում է նա ու ավելացնում, որ Ռուսաստանին զսպելու հանգամանքը չափազանց կարևոր է։

Ուկրաինայում ռազմական գործողություններ սկսելուց ի վեր Ռուսաստանը նվազեցրել է Արկտիկայի հատվածում միջազգային համագործակցությունը, ինչն այստեղ եւս առաջ է բերում իրադրության սրման վտանգ, ասում է ԱՄՆ-ի ազգային անվտանգության խորհրդում Ռուսաստանի հարցերով բաժնի ղեկավար Քրիս Քոֆրոնն ու եզրակացնում, որ Ուկրաինայում պատերազմի պայմաններում Ռուսաստանը հազիվ թե մտածի Արկտիկայում միջազգային կապերը վերահաստատելու մասին: Այնպես որ, Արկտիկայում մեծապես է ընդգծվում Ռուսաստանի ռազմական ջանքերը զսպելու կարեորությունը:

Նմանատիպ նյութեր