211652_close_icon
views-count931 դիտում article-date 10:46 13-02-2023

ՆԱՏՕ-ի կայքերը ենթարկվել են հաքերների գրոհին

ՆԱՏՕ-ի օնլայն-ռեսուրսները ենթարկվել են հաքերների գրոհին։ Հյուսիսատլանտյան դաշինքի ներկայացուցիչը dpa-ին ասել է, որ կիբեռփորձագետներն ակտիվորեն զբաղվում են միջադեպի հետաքննությամբ. միջադեպի հետեւանքով գրոհի են ենթարկվել մի քանի կայքեր։

Dpa-ի տվյալներով՝ ավելի վաղ Twitter-ում տեղեկություն էր հայտնվել, որ ռուսամետ կիբեռհանցագործները գրոհել են ՆԱՏՕ-ի Հատուկ գործողությունների ուժերի շտաբի (NSHQ) կայքը, ինչից հետո այն որոշ ժամանակ անհասանելի է դարձել։ Գրոհի մեջ, մասնավորապես, մեղադրել են «ռուսական Killnet հաքերների խմբավորմանը», տեղեկացրել է dpa-ն։ Այն կապում են Բունդեսթագի կայքի, Գերմանիայի ոստիկանության եւ կրիտիկական ենթակառուցվածքի օբյեկտների դեմ կիբեռգրոհների հետ։ Դաշինքում նշել են, որ իրենք մշտապես բախվում են հաքերային սպառնալիքների եւ լրջորեն են վերաբերվում կիբեռտարածքում անվտանգության ապահովման հարցին։

Ռուսամետ հաքերները մի շարք DDoS-գրոհներ են իրականացրել Գերմանիայի կառավարական կայքերի դեմ 2022թ. մայիսին։ Գրոհի են ենթարկվել, մասնավորապես պաշտպանության նախարարության, Բունդեսթագի, դաշնային ոստիկանության եւ դաշնային երկրամասերի ոստիկանական մի շարք ծառայությունների պորտալները։ Բացի այդ, ժամանակավորապես անհասանելի էր դարձել կանցլեր Օլաֆ Շոլցի կայքը։

Նմանատիպ նյութեր