Գերմանական մեդիա ընկերությունները ռուս հաքերների հարձակմանն են ենթարկվել
Գերմանական ZDF և WDR մեդիա ընկերությունները ռուս հաքերների հարձակմանն են ենթարկվել: Երկու հասարակաիրավական ընկերությունների IT ցանցերը հունիսի սկզբին ենթարկվել էին Sandworm հաքերային խմբի հարձակմանը:
Գերմանիայի դաշնային դատախազությունը մտադիր է հետաքննությունը հանձնարարել Հյուսիսային Ռեյն-Վեսթֆալիա դաշնային հողի քրեական գործերով զբաղվող գերատեսչությանը:
[url=http://www.spiegel.de/netzwelt/netzpolitik/sandworm-hackergruppe-wdr-und-zdf-von-hackern-aus-russland-angegriffen-a-1220465.html]Der Spiegel[/url]-ը հաղորդել է, որ ռուս հաքերների թիրախ կարող էր դառնալ նաև Շպիցի շվեյցարական լաբորատորիան, որը մասնկացել է Բրիտանիայում լրտես Սերգեյ Սկրիպալին և նրա դստերը թունավորած նյութի անալիզին: