Ամերիկացի զինվորականներն արտասովոր ութանկյուն թռչող օբյեկտ են խոցել Կանադայի հետ սահմանի մոտակայքում
Ամերիկացի զինվորականները հերթական թռչող օբյեկտն են խոցել ԱՄՆ-ի օդային տարածքում։ Այս անգամ արտասովոր օբյեկտը խոցվել է Կանադայի հետ սահմանի մոտ՝ Հուրոն լճի վրա։ Այս մասին, ինչպես փոխանցում է ria.ru-ն, իր թվիթերյան միկրոբլոգում հայտնել է կոնգրեսական Ջեք Բերգմանը։
Նրա խոսքով՝ խոցված օբյեկտն ուներ արտասովոր ութանկյուն ձև։
Ավելի ուշ Reuters գործակալությունը, վկայակոչելով ԱՄՆ վարչակազմի ներկայացուցչին, հայտնել է, որ թռչող օբյեկտը խոցվել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հրամանով։
«Այսօր նախագահ Բայդենի ցուցումով և պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինի ու ռազմական հրամանատարության խորհրդով F-16-ն արձակել է AIM9x հրթիռը՝ հաջողությամբ խոցելով օդադային օբյեկտը, որը թռչում էր մոտավորապես 20 հազար ֆուտ (մոտ 12 կիլոմետր) բարձրության վրա ԱՄՆ-ի օդային տարածքում ՝ Միչիգան նահանգի Հուրոն լճի վրա»,- ասված է հաղորդագրության մեջ։
Հաղորդվում է նաև, որ միջադեպից հետո Կանադան փակել է իր օդային տարածքը Թոբերմորիի շրջանում «օդային պաշտպանության գործողություն» իրականացնելու համար։