1381 դիտում
16:15 12-02-2023
Պետք էր սահմանափակվել մեկ ցավակցությամբ, ոչ թե իրար հրելով՝ վարչապետը, նախագահը, ԱԺ նախագահը, կարծես՝ յուրաքանչյուրը փորձում է ապացուցել, որ ինքն ավելի հավատարիմ է Էրդողանին․ Շավարշ Քոչարյան․ 168.am
Հայաստանի արտաքին գործերի նախկին փոխնախարար Շավարշ Քոչարյանն այն կարծիքին է, որ անհնարին է չտեսնել Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի քաղաքական բաղադրիչը: 168.am-ի հետ զրույցում նա ասել է․
«Կիպրոսն առաջարկել է օգնություն՝ Թուրքիան չի ընդունել: Եթե մարդասիրական է, ինչո՞ւ չես ընդունում: Ես կասկած չունեմ, որ եթե Արցախն էլ լիներ, էլի չէր ընդունելու: Լավ, Հայաստանը գնում է այդ քայլին, դրանից հետո Էրդողանն ասում է, որ դա կարող է նպաստել հարաբերություններին, դրանով նա ապտակ է հասցնում. քո քայլը մարդասիրական չէր: Բայց չէ՞ որ այս իշխանությունները շեշտը դնում են մարդասիրականի վրա: Դու այդ ապտակը ստացար: Քաղաքական բաղադրիչ է այն հանգամանքը, որ Արցախը շրջափակված է: Ի վերջո, ընդամենը երկու տարի է անցել, որ Թուրքիան ուղղակի մասնակցել է 44-օրյա պատերազմին, Էրդողանն էլ դա հայտարարում է: Պետք էր սահմանափակվել արժանապատիվ ցավակցական մեկ հայտարարությամբ, այլ ոչ թե միմյանց հրելով՝ վարչապետը, նախագահը, ԱԺ նախագահը… Կարծես ամեն մեկը փորձում է ապացուցել, որ ինքն ավելի հավատարիմ է Էրդողանին»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:
Արտաքին գործերի նախկին փոխնախարարի խոսքով՝ Հայաստանի իշխանությունները մեկ նպատակ ունեն՝ փոխել Հայաստանի արտաքին կողմնորոշումը. «Դրա համար ի՞նչ խանգարող հանգամանքներ կան՝ Ռուսաստանի ներկայությունը և Արցախի խնդիրը: Ուրեմն՝ քայլ առաջին. պետք էր ինչ-որ ձևով ազատվել Արցախից, դրա ամենահարմար ձևը ծրագրավորված պատերազմն էր՝ ծրագրավորված պարտությամբ, ինչը արվեց: Բայց ռուսները թույլ չտվեցին, որ դա բերի Արցախի ամբողջական գրավման, որովհետև ինքը իր շահն ուներ և պահեց այն կտորը, որի առկայությունն իր համար արդարացում է, որ ինքն այնտեղ զորք ունենա: Ճիշտ այդպես Սահակաշվիլիի օրոք իրենց Օսեթիան և Աբխազիան խանգարում էին գնալ դեպի Եվրոպա, դեպի ՆԱՏՕ, և Սահակաշվիլին հենց Ռուսաստանի դեմ գնաց արկածախնդրության, պարտվեց, որից հետո ժողովուրդը իրենից հո չէ՞ր պահանջի, ասեր՝ գնա բեր: Հիմա սրանք նույնն են օգտագործում, ասում են՝ բա տեսա՞ք՝ Ադրբեջանն ու Թուրքիան միասին էին, հիմա ի՞նչ եք ուզում՝ պատերազմ հայտարարենք Թուրքիային և Ադրբեջանի՞ն»:

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
799 դիտում
18:27 23-12-2024
Շարմազանով. Բա որ Արցախը «հանձնված» էր մինչեւ իրեն, ինչո՞ւ ինքը մարեց 5 հազար ընտանիքի ճրագ
664 դիտում
18:17 23-12-2024
Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է Հովհաննես Չեքիջյանին ծննդյան 96-ամյակի առթիվ
457 դիտում
18:04 23-12-2024
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են թվայնացման ոլորտում կատարված աշխատանքը և հետագա աշխատանքային պլանը