211652_close_icon
views-count1162 դիտում article-date 13:50 12-02-2023

Վահան Քերոբյանը ԱՄԷ-ում կմասնակցի գագաթնաժողովի. ներկա կլինի նաեւ Իլոն Մասկը

Նախարար Վահան Քերոբյանը մեկնել է ԱՄԷ՝ մասնակցելու փետրվարի 13-15-ը Դուբայ քաղաքում կայանալիք խոշորագույն World Government Summitգագաթնաժողովին, որտեղ ելույթով հանդես կգա Agility, Innovation, and the Government Renewal Challenge սեսիայում։ Այս մասին հայտնում են ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունից:

Գագաթնաժողովին մասնակցելու են 20 երկրի ղեկավարներ և 250 նախարարներ, ներկա է լինելու նաև աշխարհահռչակ գործարար և նորարար Իլոն Մասկը:

Բացի այդ, World Government Summit-ի շրջանակում կանցկացվի նաև Global Unicorns Roundtable քննարկումը, որին ՀՀ Էկոնոմիկայի նախարարության նախաձեռնությամբ ելույթ կունենա Krisp ընկերության համահիմնադիր Դավիթ Բաղդասարյանը։

Համաշխարհային կարևորագույն այս գագաթնաժողովին բանախոսների շարքում Հայաստանն ընդգրկված է առաջին անգամ։

Նմանատիպ նյութեր