1141 դիտում
14:15 11-02-2023
Կայացավ ՀԵՀԵՄ IV Ատենապետաց ժողովը
Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, Հայ Եկեղեցու Համաշխարհային Երիտասարդական Միավորումը (ՀԵՀԵՄ) շարունակում է իր համաթեմական, տարածաշրջանային և համահայկական ծրագրերի իրագործումը: Աս մասին նշում են Մայր Աթոռից:
Սույն թվականի փետրվարի 10-ին առցանց ձևաչափով կայացավ ՀԵՀԵՄ IV ատենապետաց առցանց ժողովը, որին մասնակցեցին Հայաստանի և արտերկրի 38 թեմերից, ինչպես նաև՝ Կոնստանդնուպոլսի Հայոց պատրիարքության 50-ից ավելի ՀԵՀԵՄ երիտասարդական հարցերով հոգևորական և աշխարհական տեղական պատասխանատուներ։
Ժողովը նախագահեց և բացման խոսքով հանդես եկավ ԱՄՆ Արևմտյան թեմի առաջնորդ, ՀԵՀԵՄ հոգևոր առաջնորդ Գերաշնորհ Տեր Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը։
«ՀԵՀԵՄ–ն իր առաքելությամբ, մասնավորապես՝ այս օրերին, երբ Մայր Հայաստանն ու Արցախը, ներառյալ՝ Սփյուռքը, մարտահրավերների առջև են կանգնած, պարտավոր է տասնապատկել իր կազմակերպչական աշխատանքներն ու նվիրումը՝ ի սեր երիտասարդության, մեր հայրենիքի և մեր սուրբ Եկեղեցու անսասանության»,– իր խոսքում ընդգծեց Սրբազանը։
Ատենապետաց ժողովի օրակարգային հարցերից էր 2023 թ. հուլիս 5-10–ը նախատեսված «Սուրբ Էջմիածինը մեր հավատքի ծննդավայր» խորագրով ՀԵՀԵՄ համահայկական ուխտագնացությունը։
Օրակարգային մյուս հարցերից էին այս տարի կայանալիք ՀԵՀԵՄ տարածաշրջանային ֆորումները, ինչպես նաև՝ ՀԵՀԵՄ միջթեմական ծրագրերի հաստատումը։ ՀԵՀԵՄ հոգևոր տեսուչ, Կենտրոնական գրասենյակի տնօրեն Հոգեշնոր Տեր Թովմա վրդ. Խաչատրյանը ժողովականներին ներկայացրեց գրասենյակի կողմից 2023 թվականին նախատեսվող ծրագրերը, թեմական և տարածաշրջանային այցերը։

Նմանատիպ նյութեր
1749 դիտում
17:33 06-03-2022
Կայացավ ՀԵՀԵՄ Եվրոպայի տարածաշրջանային ֆորումը
1340 դիտում
17:26 07-04-2022
Կայացավ ՀԵՀԵՄ Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի տարածաշրջանային ֆորումը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
802 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
832 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»