211652_close_icon
views-count1601 դիտում article-date 21:22 19-05-2022

Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Արգենտինայում և Ուրուգվայում անցկացվեցին ՀԵՀԵՄ թեմական ֆորումներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբև ՀԵՀԵՄ հոգևոր առաջնորդ Բարձրաշնորհ Տեր Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանի առաջնորդությամբ,ինչպես նաև Հարավային Ամերիկայի հայոց թեմերի հրավերով ՀԵՀԵՄ թեմական ֆորումներ անցկացվեցին Արգենտինայում (Ռոզարիո՝ մայիսի 10, Կորդոբա՝ մայիսի 12, Բուենոս Այրես՝ մայիսի 14) և Ուրուգվայում (մայիսի 16)։
 
Կայացան հանդիպումներ թեմակալ առաջնորդների, տեղի երիտասարդաց միությունների անդամների և հոգևոր պատասխանատուների, ինչպես նաև՝ ազգային հաստատությունների ներկայացուցիչներիհետ։
 
ՀԵՀԵՄ թեմական ֆորումների ընթացքում ընթերցվեց Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի  ուղերձը երիտասարդներին։

Ցուցադրվեցին Արգենտինայի և Ուրուգվայի թեմակալ առաջնորդներ` Գերաշնորհ Տ․ Գիսակ արքեպիսկոպոս Մուրադյանին և Գերաշնորհ Տ․ Հակոբ արքեպիսկոպոս Գլնճյանին, ինչպես նաև  երիտասարդներին հասցեագրված Գերաշնորհ Հովնան Սրբազանի տեսաուղերձները։
ՀԵՀԵՄ հոգևոր տեսուչը Գրասենյակի կողմից պատրաստված սահիկների և տեսահոլովակների ձևաչափով ֆորումի մասնակիցներին ներկայացրեց ՀԵՀԵՄ-ի առաքելությունը, տարածաշրջանային կառուցվածքը, հոգևոր–երիտասարդական ծրագրերն ու տեղեկատվական հարթակները։ Առանձին տեսանյութով ներկայացվեցին 2022թ․-ինարդենիսկկայացած ՀԵՀԵՄ տարածաշրջանային և թեմական ֆորումները։
Այնուհետև երիտասարդները նախապես կազմված հարցաշարի օգնությամբ փորձեցին վերհանել հայապահպան, հավատապահպան  և ազգային-հոգևոր ինքնությանն առնչվող խնդիրները և գտնել դրանց լուծման ուղիները։ Կարևորվեց երիտասարդական քրիստոնեական աշխատանքի պրոֆեսիոնալիզացիան և իրականացվեց կարիքների գնահատում։
 
Նախորդ ֆորումների փորձը և հետադարձ կապը փաստում են, որ երիտասարդական քրիստոնեական աշխատանքի պրոֆեսիոնալիզացմանն ուղղված դասընթացները լրջագույնս հետաքրքրել են երիտասարդներին, և արդեն իսկ առանձին թեմերում դրանք կյանքի են կոչվում։
 
2022 թվականը ՀԵՀԵՄ-ի համար հռչակվել է Տարածաշրջանային ֆորումների և Համահայկական ուխտագնացության տարի։ ՀԵՀԵՄ-ը տարածաշրջանային և թեմական ֆորումներ է անցկացնում Հայաստանում և Սփյուռքում։ Արդեն իսկ կայացել են ՀԵՀԵՄ Ռուսաստանի և ԱՊՀ-ի (Կիսլովոդսկ), ՀԵՀԵՄ Եվրոպայի (Բրյուսել, Պրահա), ՀԵՀԵՄ Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի (Կահիրե) տարածաշրջանային ֆորումները, Բրազիլիայում (Սան Պաուլո), Արգենտինայում (Ռոզարիո, Կորդոբա, Բուենոս Այրես), Ուրուգվայ (Մոնտեվիդեո)` ՀԵՀԵՄ  թեմական ֆորումները։
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 27+
27+

Նմանատիպ նյութեր