211652_close_icon
views-count26841 դիտում article-date 21:42 10-02-2023

Էջմիածնի Սուրբ Հռիփսիմե եկեղեցու բակում պսակադրվեցին ապրիլյան քառօրյա պատերազմում իր զինակից ընկերների հետ հակառակորդին արժանի հակահարված տված Արթուրն ու իր ընտրյալը՝ Դիանան. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ փետրվարի 10-ին, Էջմիածին քաղաքի Սուրբ Հռիփսիմե եկեղեցում տեղի ունեցավ ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ իր զինակից ընկերների հետ Արցախի Հանրապետության լեգենդար՝ «Եղնիկներ» զորամասի առաջնագծում ծառայած, քառօրյա պատերազմի ժամանակ հակառակոդին արժանի հակահարված տված և վիրավորում ստացած զինվոր Արթուրի և նրա ընտրյալի՝ Դիանայի պսակադրությունը։  

Ներկա էին հերոսի հարազատները, ընկերները, այդ թվում՝ զինակից, ընտրյալի հարազատները, բարեկամները։ 

Հոգևոր հովվի կողմից պսակադրվելուց հետո քավոր Յուրի Մաթևոսյանի ուղեկցությամբ եկեղեցուց դուրս գալուց հետո աղավնիներ բաց թողեցին երկինք։ 

SHAMSHYAN.com-ը շնորհավորում է նորապսակներին՝ մաղթելով նրանց համատեղ երկար ու երջանիկ տարիների կյանք։ 

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 146+
146+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր