76087 դիտում
17:49 19-02-2021
Բանգլադեշցի 22–ամյա «Տիգրան Մեծ»-ը նահատակվեց Շուշին պաշտպանելիս. մինչ այդ իր զինակից ընկերների հետ արժանի հակահարված էր տալիս թուրք-ադրբեջանական հրոսակներին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երբ սեպտեմբերի 27-ին թուրք-ադրբեջանական հրոսակները, ապա նրանց միացած վարձկան ահաբեկիչները հարձակվեցնն Արցախի սահմանների վրա, երևանցի, 22-ամյա Տիգրան Գասպարյանը բազմաթիվ առյուծ ու արծիվ զինվորների նման որոշեց, որ ինքն էլ պետք է լինի առաջնագծում՝ հայրենիքի համար իր պարտքը կատարելու ու առանց վարանելու օրերի ընթացքում արդեն Արցախում էր՝ կռվի ամենաթեժ կետերում:
Որտեղ էլ որ եղել է Տիգրանը, իր զինակիցների հետ ոչ մի մետր չեն նահանջել, արժանի հակահարված են տվել թշնամուն: Իր բաժին կռիվը նա այնուհետև շարունակեց Շուշիում՝ ամենաթեժ կետերում: Երբեմն ընդամենը մի քանի հարյուր մետր հեռավորության վրա իր զինակից ընկերների հետ Շուշիի մատույցներում շարունակում էին կռիվը թուրք-ադրբեջանական բաշիկոզուկների դեմ:
Երբ հայտարարվում է տխրահռչակ հրադադարը, Տիգրանի հարազատներն ու ընկերները ամեն վայրկյան սպասում են, որ նա վերադառնա տուն, ցավոք, հետո պարզվում է, որ հրադադարից 5 օր առաջ նա նահատակվում է:
Արդեն հրադադարից հետո Շուշիի մատույցներում գտնվել է հերոսի մարմինը:
Տիգրանին դեռ դպրոցական տարիներից ընկերներն ավելի շատ անվանում էին «Տիգրան Մեծ», քանի որ նրա երազանքն էր՝ Հայաստանն ու Արցախը տեսնել ավելի հզոր, ավելի պաշտպանված: Նրա երազանքն էր , որ Հայաստանը լիներ այնպիսին, ինչպիսին եղել է Տիգրան Մեծի օրոք ու միշտ՝ թե դպրոցական, թե բակի ընկերներին ասել է. «Եթե մեկ բռունցք լինենք, ապա մեր բոլորի ցանկությունը կիրականանա: Կունենանք այն Հայաստանը, որը եղել է Տիգրան Մեծի գահակալության տարիներին»:
Նա բազմաթիվ սիրված հերոսներ է ունեցել, որոնց թվում են եղել լեգենդար Մոնթեն, Սպարապետ Վազգեն Սարգսյանը, Զորավար Անդրանիկն ու Չաուշը ու իզուր չէ, որ երբ իմացել է, որ թշնամին Շուշիի մատույցներում է, առանց վարանելու շարունակել է կռիվը Շուշիում ու իր բաժին պատերազմը նա և նրա զինակից ընկերները հաղթել են: Նրանք մինչև կյանքի վերջ պայքարել են Շուշիի պահպանման համար», SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում ասում էին նրա ըկներները ու նշում էին նաև, որ նա մեզ համար հաղթանակի սիմվոլ է դարձել, ինչպես որ որպես ընկեր համարվում էր Երևանի Բ-3 թաղամասում ու իզուր չէ, որ երբ Հայաստանով մեկ տարածվեց պատերազմի մասին լուրը, բազմաթիվ բանգլադեշցիներ ասում էին. «Մեր «Տիգրան Մեծ»-ն էլ, մեր Տիգրան Գասպարյանն էլ ընտանիքից թաքուն հաստատ կմեկնի առաջնագիծ ու այդպես էլ եղավ:
Մենք հիմա խոնարհվում ենք Տիգրանի ու նրան նման բոլոր հերոսների հիշատակի առջև ու ի լուր աշխարհի ասում ենք՝ Ձեզ բացակա չենք դնի»:

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2197 դիտում
19:59 22-11-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (24.11.2024 թ․)