211652_close_icon
views-count1807 դիտում article-date 23:20 08-02-2023

Թող «Էրատո» ջոկատ կազմեն Անդրանիկ Քոչարյանի գլխավորությամբ ու անվերադարձ մեկնեն Թուրքիա․ նախկին դեսպան. Oragir.news

Թե ինչ անդրադարձ կարող է ունենալ Հայաստանից Թուրքիա ուղարկվելիք օգնությունը երկու երկրների հարաբերությունների վրա՝ չեմ կարող ասել։ Կարծեմ, հեռախոսազրույց է տեղի ունեցել Նիկոլ Փաշինյանի և Ռեջեփ Թայիփ էրդողանի միջև, այս իմաստով՝ դրական գնահատականի է արժանացել, բայց լայն քաղաքական առումով չեմ կարծում, որ Հայաստանի այդ վերաբերմունքը կարող է սկզբունքային նշանակություն ունենալ և փոխի, ենթադրենք, Թուրքիայի շահերը կամ նկրտումները Հայաստանի նկատմամբ։

Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց Լեհաստանում ՀՀ արտակարգ և լիազոր նախկին դեսպան Էդգար Ղազարյանն՝ անդրադառնալով հարցին, թե որքանով Հայաստանից Թուրքիա ուղարկվելիք օգնությունը կարող է նպաստել երկու երկրների հարաբերությունների կարգավորմանը։ 

«Նույն բանը միշտ կարելի է նաև իրենցից ակնկալել, այսինքն, ինձ հետաքրքիր է Արցախի 120 հազար հայերի գերության մեջ պահելու հարցում Թուրքիան հումանիտար վերաբերմո՞ւնք է ցուցաբերել հայ ժողովրդի նմակտմամբ, թե՞ ինքն է նպաստել, արդարացրել կամ սանձազերծել, որպեսզի 120 հազար կանայք, ծերեր, երեխաներ մնան առանց սննդի, առանց ջեռուցման, առանց գոյության տարրական պայմանների։

Այսինքն, իրենք հայ ժողովրդի հանդեպ կարող են ցուցաբերել ամենադաժան, անմարդկային վերաբերմունքը ու Հայաստանը դա չի՞ հաշվում, չի՞ նկատում։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Նմանատիպ նյութեր