14151 դիտում
21:52 06-02-2023
Ճանապարհի մերկասառույցի պատճառով Արմավիրի մարզում բախվել են Mercedes-ը, Mitsubishi Grandis-ը, Dodge-ը, Vօlkswagen Golf-ը, VAZ 21103-ը, Volkswagen-ը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ փետրվարի 6-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով շղթայական ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։
Ժամը 07։30-08։00-ն ընկած ժամանակահատվածում Երևան-Արմավիր ավտոճանապարհի՝ ժողովրդին հայտնի «Լենտրասում» բախվել են Արմավիրի մարզի բնակիչներ՝ 34-ամյա Սուրեն Հ-ի վարած VAZ 21103 մակնիշի, 27-ամյա Սուրեն Գ-ի վարած Dodge մակնիշի, 22-ամյա Սամվել Ե-ի վարած Vօlkswagen Golf մակնիշի, 31-ամյա Բաբկեն Պ-ի վարած Mitsubishi Grandis մակնիշի, 22-ամյա Դավիթ Հ-ի վարած Mercedes մակնիշի, 65-ամյա Սամվել Ս-ի վարած Volkswagen մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ ոստիկանության ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ ավագ տեսուչ Նարեկ Գրիգորյանի գլխավորությամբ։
Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության. բոլորը եղել են սթափ։
Վթարի փաստով նյութեր են նախաստավում։
Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 32+
32+