211652_close_icon
views-count17665 դիտում article-date 22:33 28-03-2022

Փառուխից չպետք էր հետքաշում անել՝ համոզված չլինելով, որ Ադրբեջանը եւս հետ կքաշվեր․ Սեյրան Օհանյան

Tert.am-ը գրում է. Ադրբեջանցիների հետ խաղաղ համակեցության պայմաններ այսօր ձևավորված չէ և խաղաղության գնալն առանց նախապայմանների, առանց իրադրության ճիշտ գնահատման՝ անընդունելի է հայկական կողմի համար: Այս մասին, այսօր՝ մարտի 28-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։

«Եթե մեզ թվում է, թե հակառակորդն իր հիմնական նպատակների իրականացմանը հետամուտ չի լինելու, այն է՝ Արցախի հայության հայաթափումը, միանշանակ այդպես չէ, որովհետև ով ճանաչում է թուրքին, պետք է հասկանա, որ գոյություն ունի թուրք-ադրբեջանական այնպիսի խորամանկություն, որ Հայաստանի միամիտ իշխանությունները դա չեն հասկանում», - ասել է Սեյրան Օհանյանը։

Անդրադառնալով Արցախի վերջին օրերի իրադարձություններին՝ Սեյրան Օհանյանը նշել է, որ հայկական կողմը չպետք էր հետքաշում անել՝ համոզված չլինելով, որ Ադրբեջանը եւս հետ կքաշվեր։

«Դա չէր բխում հայկական շահերից։ Զարմանում եմ, որ որոշները չեն հասկանում, թե ինչ է ադրբեջանական խորամանկությունը»,-ասել է ՀՀ պաշտպանության նախկին նախարարը։

«Չպետք է նման քայլի գնային՝ համոզված չլինելով, որ Ադրբեջանը հետ կքաշվեր, մանավանդ, որ Փառուխ ու Խրամորթ գյուղերը սահմանամերձ են։ Հենց այնպես հավատալ․․․Խնապատն էլ մի քիչ է հետ գտնվում։ Մեծ սխալ է Ադրբեջանին հավատալը։ Ես տեղյակ չեմ, որ ռուսական կողմն է առաջարկել հետ քաշվել, բայց եթե նման առաջարկ կա, նախ պետք էր հասկանալ, որ ցանկացած հետքայլի դեպքում դիտարկում ես հակառակորդին․ հետ քաշվե՞լ է, թե չէ»,-ասաց նա։

Նմանատիպ նյութեր