1117 դիտում
18:35 01-11-2023
«Որեւէ մեկը, մասնավորապես, իշխանությունը, իրավասու չէ քննարկելու Արցախի սուբյեկտայնության հարցը, առավել եւս, փակել Արցախի էջը». Սուրեն Պետրոսյան. aravot.am
Aravot.am-ը գրում է. Արցախի ճակատագիրն, ըստ էության, դուրս է մղվել Հայաստանի քաղաքական օրակարգից՝ փոխարինվելով մեր հայրենակիցների սոցիալական խնդիրներով: Դրանք, անշուշտ, ունեն չափազանց կարեւոր նշանակություն այս ծանրագույն ճգնաժամը հաղթահարելու համար, սակայն չպետք է թույլ տալ, որ այս շղարշի ներքո վերջնականապես փակվի Արցախի էջը: Եթե փակվեց Արցախի էջը, փակվելու են նաեւ Հայաստանի Հանրապետության էջը եւ հայկական գործոնի էջը՝ որպես այդպիսին: Հետեւաբար, առաջնային խնդիր է Արցախի պետականությունն ու ձեւավորված պետական ինստիտուտները պահպանելը: Այստեղ մեծ դերակատարություն ունեն Արցախի նախագահը եւ Արցախի ԱԺ պատգամավորները: Մոտ երեք շաբաթ առաջ ձեւավորվել է Արցախի պետականության պահպանման հանձնախումբը:
Այսօր Մարիոթ-Արմենիա հյուրանոցում կայացավ հանձնախմբի առաջին նիստը, որին մասնակցեցին նաեւ Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը, Արցախի ԱԺ պատգամավորներ, Հայաստանի քաղաքական եւ հասարակական ուժերի ներկայացուցիչներ, մտավորականներ:
Նիստը դռնփակ էր, որի ավարտին հանձնախմբի համակարգող, «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության նախագահ Սուրեն Պետրոսյանը պատասխանեց լրատվամիջոցների հարցերին:
–Ի՞նչ հարցեր քննարկեցիք եւ ի՞նչ արդյունքների հասաք:
-Բովանդակության մասին չեմ կարող արտահայտվել: Բայց գործընթացները անպայման լինելու են շարունակական:
-Այս իշխանությունները փորձում են ամեն գնով չեզոքացնել արցախցիների սուբյեկտայնությունը՝ ժամանակ չունենալու պատճառաբանությամբ անգամ Արցախի նախագահին չընդունելով եւ խնդիրները սոցիալական շղարշով ծածկելու փորձերով: Քննարկվեցի՞ն Հայաստանի իշխանությունների հետ գործակցելու տարբերակներ, եւ արդյո՞ք դա հնարավոր է:
-Շատ հարցեր քննարկվեցին ու դեռ քննարկվելու են: Բայց մի շատ կարեւոր խնդիր կա, որ մենք պետք է ֆիքսենք: Այս գործընթացի շրջանակում որեւէ մեկը չպետք է Արցախի մեր հայրենակիցներին դիտարկի որպես ներքաղաքական որոշ պրոցեսների ռեսուրս: Սա շատ հստակ է: Ինչ վերաբերում է իշխանությանը, որեւէ մեկը, մասնավորապես, իշխանությունը, իրավասու չէ քննարկելու Արցախի սուբյեկտայնության հարցը, առավել եւս փակել Արցախի էջը:
Ամբողջական հարցազրույցը՝ սկզբնաղբյուր կայքում։

Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
940 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
967 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»