211652_close_icon
views-count1088 դիտում article-date 23:16 02-02-2023

Հայաստանի փրկությունը Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելու մեջ է. Հակոբ Հակոբյան

Արցախի «Արդարություն» կուսակցության համանախագահ Հակոբ Հակոբյանը գրում է. «Նիկոլ Փաշինյանը և նրան ապասարկող ողջ թիմը, և՛ Հայաստանում, և՛ Արցախում, շատ լավ գիտակցում են, որ պարզ ճշմարտությունն է այն միջոցը, որ կարող է անտեղյակության պատրանքով ապրող հասարակության մեջ վայրկենապես արթնացնել ատելությունն իրենց նկատմամբ։

Դրա համար էլ պայքարում են այդ պարզ ճշմարտության դեմ։ Հատկանշական է, որ Արցախում ևս այդ գործընթացը կա, և Նիկոլի հեռացումը անվանում են կեղծ օրակարգ: Իսկ ճշմարտությունն այն է, որ եթե այսօր միայն Արցախն է շրջափակման մեջ և կանգնած է հումանիտար ճգնաժամի առաջ, ապա Նիկոլի պաշտոնավարումը շարունակվելու դեպքում, ամբողջ ՀՀ տարածքը կարող է հայտնվել շրջափակման մեջ: Չե՛նք կարող փրկել Արցախը առանց Հայաստանի, իսկ Հայաստանի փրկությունը Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելու մեջ է»։

Նմանատիպ նյութեր