211652_close_icon
views-count29618 դիտում article-date 19:28 16-12-2014

Ինչո՞ւ որոշ պատգամավորներ կարմիր կովի նման իրենց կաշին չեն փոխում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Ճանապարհային ոստիկանությունը բազմիցս հորդորել է, որպեսզի վարորդները պահպանեն ճանապարհային երթևեկության անվտանգության կանոնները և չխախտեն երթևեկության կանոնները, որոնց մեջ են մտնում վարորդի և ուղևորի կողմից ամրագոտի կապելը, մեքենան վարելու ընթացքում չծխելը, հեռախոսով չխոսելը և այլն: Երեկ՝ դեկտեմբերի 15-ին, Երևան-Արտաշատ ավտոճանապարհի 11-րդ կմ հատվածում ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը լուսանկարների շարք է արել, որով երևում է, թե ինչպես է Ազգային ժողովի պատգամավոր «Յուվեցի Կարո» մականվամբ Կարո Կարապետյանը ճեմում Mercedes G մակնիշի 44 ԼԼ 444 համարանիշի ավտոմեքենայով, իրեն զգալով ինչպես կրիան պատյանում՝ երթևեկում առանց ամրագոտու: [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color] –ը բազմիցս լուսանկարներով և տեսանյութերով անդրադարձել է մեր ազգընտիր Մեծն Յուվեցի Կարոյի կատարած բազմաթիվ ճանապարհային երթևեկության կանոնների խախտմանը, սակայն, ինչպես ժոցովուրդն է ասում. «Սևին սապոնն ինչ անի, խևին՝ խրատը»: Պատգամավորը շարունակում է կարմիր կովի նման իր կաշին չփոխել: Մնում է ճանապարհային ոստիկանությունը օպերատիվորեն արձագանքի հրապարակմանը և պատգամավորը հերթական անգան ենթարկվի վարչական պատասխանատվության, իսկ անհրաժեշտության դեպքում՝ չէր խանգարի, որպեսզի ճանապարհային ոստիկանը իր աշխատանքային փայտիկով թեթև մերսում անի պատգամավորի բութ հայացքին: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 11+
11+

Նմանատիպ նյութեր