45139 դիտում
13:00 29-01-2023
Խոշոր ավտովթար Երևանում. Թևոսյան փողոցում բախվել են BMW X5-ն ու «06»-ը, «06»-ը հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս, «X5»-ն էլ բախվել է գազատար խողովակին, վիրավորին ավտոմեքենայից դուրս է բերել երիտասարդ տղա. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հունվարի 29-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։10-ի սահմաններում Թևոսյան փողոցում բախվել են BMW X5 և VAZ 106 մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով «06»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, հայտնվել նշված վայրում գառներ պահող քաղաքացու տարածքում, իսկ X5-ն էլ բախվել է գազատար խողովակի երկաթե հենասյանը։
Վթարի հետևաքով 06-ի վարորդը, ում առաջինը օգնության են հասել քաղաքացիները, երիտասարդ տղայի կողմից մեծ դժվարությամբ դուրս է բերվել ավտոմեքենայից, և օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը նախ տեղում առաջին բուժօգնություն է ցուցաբերել, ապա տեղափոխել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ։
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի, վաշտի հրամանատար Սուրեն Ալեքսանյանի գլխավորությամբ։
Տեղում տարածքը սահմանազատել և ծառայություն են կատարում նույն վաշտի պարեկներ Սպարտակ Պողոսյանն ու Էդգար Գրիգորյանը։
Օպերատիվորեն ժամանել են նաև «Ռոսգոստրախ» ապահովագրական ընկերության և «Գազպրոմ Արմենիա» Երևանի ԳԳՄ-ի 104 վթարային ծառայության աշխատակիցները՝ Երևանի ԳԳՄ-ի տնօրեն Վազգեն Արտաշեսյանի գլխավորությամբ։
Այս պահին «Գազպրոմ»-ի մասնագետները ձեռնարկում են անհրաժեշտ գործողություններ՝ վթարված գազատար խողովակը վերականգնելու ուղղությամբ։
Վթարի մասին Պարեկային Ծառայության Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը` բաժնի պետ Գոռ Թադևոսյանի, ավագ քննիչ Գեղամ Ծառուկյանի գլխավորությամբ։
Վթարի փաստով Գ. Ծառուկյանի կողմից նախաձեռնվել է վարույթ։
Պարեկային Ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են BMW X5-ի վարորդի և հիվանդանոց տեղափոխված «06»-ի վարորդի ինքնությունը։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 80+
80+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
15499 դիտում
17:19 19-11-2024
Արտակարգ դեպք՝ Արմավիրի մարզում․ 1-ամյա երեխան ջերմային այրվածքներով տեղափոխվել է «Այրվածքաբանական ազգային կենտրոն»
35753 դիտում
15:53 19-11-2024
Արտակարգ դեպք՝ Կոտայքի մարզում․ 24-ամյա երիտասարդը «աչքի վնասվածք հրազենով» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց