211652_close_icon
views-count28641 դիտում article-date 22:03 10-09-2024

Խոշոր ավտովթար՝ Արարատի մարզում. «ՎԱԶ 21014»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ծառին. վիրավորին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները, պարեկներն ու բժիշկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

Այսօր՝ սեպտեմբերի 10-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 07:35-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ 68-ամյա Արմեն Ե.-ն իր վարած «ՎԱԶ 21014» մակնիշի ռուսական համարանիշներով ավտոմեքենայով Վեդի-Ոսկետափ ավտոճանապարհի 5-րդ կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ճամփեզրի աջակողմյան հատվածում գտնվող ծառին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Արմեն Ե.-ն, ում ավտոմեքենայից դուրս են բերել օպերատիվորեն դեպքի վայր ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Վեդիի թիվ 26 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարներն ու Պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի պարեկները և օպերատիվորեն ժամանած Վեդիի բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկները, տեղափոխվել է Վեդիի բժշկական կենտրոն, որտեղից էլ՝ Երևանի հիվանդանոցներից մեկը։

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գրիգոր Բաբաջանյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Աբել Վարդանյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արթուր Կոծինյանի, վաշտի հրամանատար Գարուշ Սարգսյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Գագիկ Առաքելյանն ու Արմեն Մարգարյանը։

Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ Սարիբեկ Ռուստամյանը ու ոստիկանության Արարատի բաժնի պետ Ֆիլիպպ Ստեփանյանը։

Վթարի մասին ոստիկանության Արարատի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Տիգրան Շոխոյանի, վարչության պետի տեղակալ Ներսես Մուրադյանի, Վեդիի քննչական բաժնի պետ Սամվել Բաղդասարյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Դավիթ Դավթյանի գլխավորությամբ։

Վթարի փաստով Վեդիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Արարատի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Լուսանկարները և տեսանյութը՝ Կարեն Գրիգորյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 41+
41+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր