211652_close_icon
views-count525 դիտում article-date 13:36 28-01-2023

Հունվարի 28-ը կրկին պետք է դարձնենք հպարտություն պարգևող տոն․ «Թաթոյան» հիմնադրամ

Մենք պետք է կանգնենք մեր զինվորի ու սպայի կողքին այսօր ավելի ամուր ու հաստատակամ, քան երբևէ: Նրանք իրենց կյանքի ու առողջության հաշվին պաշտպանում են մեր անկախությունն ու անվտանգությունը և արժանի են հարգանքի ու խոնարհման, ասվում է Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի ուղերձում։

«Բանակը մեր պետականության ամենաարժեքավոր ձեռքբերումներից է: Այն անցել է կայացման փառավոր ճանապարհ: Ցավոք, հիմա անցնում է ծանր փորձությունների միջով, բայց վստահ ենք, որ նշմարվելու են հաղթահարման ուղիները:

Այս օրը ևս մեկ առիթ է, որ մենք մեր երախտիքի խոսքն ուղղենք բոլոր նրանց, որոնց հարազատներն իրենց կյանքի գնով պաշտպանել են մեր հայրենիքն ու մեր երեխաների ապագան, ինչպես նաև առողջություն մաղթենք բոլոր վիրավոր զինծառայողներին:

Մենք պետք է ստեղծենք այնպիսի պետություն, որտեղ նման սխրանքների ու անձնազոհությունների կարիք չի լինի, իսկ հարկ եղած դեպքում՝ լինենք լիովին պատրաստ:

Մենք պետք է հունվարի 28-ը կրկին դարձնենք մեզ հպարտություն պարգևող տոն:

Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամը շնորհավորում է բոլորին Հայոց բանակի օրվա առթիվ:

Շնորհավո՜ր տոնդ, հայոց բանակ»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր