211652_close_icon
views-count30582 դիտում article-date 15:46 24-01-2023

Խոշոր ավտովթար Լոռու մարզում. Opel-ը Ջրաշեն գյուղում կողաշրջված հայտնվել է բնակչի հողամասում, հայտնաբերվել է վթարային իրավիճակ ստեղծած Grand Cherokee-ին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ հունվարի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 23։25-ի սահմաններում Ջրաշեն գյուղի 8-րդ փողոցում Լոռու մարզի բնակիչ Ռուդիկ Ա-ն իր վարած Opel մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված վիճակում հայտնվել բնակչի տան հողամասում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային Ծառայության Լոռու գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկ Սամվել Պետրոսյանն ու կրտսեր պարեկ Տարոն Մանասերյանը։

Տեղում պարզվել է, որ վթարի պատճառը եղել է Grand Cherokee մակնիշի ավտոմեքենայի կողմից վթարային իրավիճակ ստեղծելը։ Հայտնաբերվել է նաև նշված ավտոմեքենան։

Պարեկային Ծառայության Լոռու գումարտակում պարզվում է Grand Cherokee մակնիշի ավտոմեքենայի վարորդի ինքնությունը։

Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 18+
18+

Նմանատիպ նյութեր