211652_close_icon
views-count645 դիտում article-date 14:12 24-01-2023

Շինարարական կոմպոզիտային նյութերի արտադրության վերազինման գաղափարը ներկայացվել է Քաղաքաշինության կոմիտեում

Քաղաքաշինության կոմիտեում տեղի է ունեցել կոմիտեի նախագահին կից գիտատեխնիկական խորհրդի հերթական նիստը` կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանի գլխավորությամբ:

ՀՀ քաղաքաշինության կոմիտեից հայտնում են, որ քննարկվել են բազալտե և ապակե մանրաթելերի հենքի վրա շինվածքների և կոնստրուկտիվ տարրերի արտադրության արդիականացման, վերազինման, ինչպես նաև արտադրանքի կիրառության ծավալների մեծացման հետ կապված հարցեր: Նիստին հրավիրված է եղել արտադրական նոր հնարավորությունների անհրաժեշտության մասին բարձրաձայնող «Օնիքս 3Գ» ՍՊԸ տնօրեն Գագիկ Կիրակոսյանը: Նա ներկայացրել է առաջարկվող արտադրատեսակների որակական հատկանիշները և շինարարական ծրագրերի ընթացքում տարբեր նշանակության կառույցներում կիրառելու հեռանկարը: Դիտարկվել է նաև այլ երկրների փորձը:

Որոշվել է կոմպոզիտային և, ընդհանրապես, շինարարական նյութերի տեղական արտադրության հարցերի շուրջ ծավալել ավելի ընդլայնված քննարկումներ՝ հարցին մասնակից դարձնելով նաև շահագրգիռ տարբեր գերատեսչությունների և կազմակերպությունների:

Օրակարգի երկրորդ հարցը վերաբերում էր վերջին շրջանում Երևանում բարձրահարկ կառուցապատումներին: Քննարկվել են «Երկրաշարժադիմացկուն շինարարություն. նախագծման նորմեր»-ի պահանջներին բարձրահարկ շենքերի համապատասխանության հարցերը: Կարևորությունից ելնելով՝ որոշվել է հարցերի քննարկումը շարունակել և հաջորդ նիստն ամբողջությամբ նվիրել երկրաշարժադիմացկուն շինարարության խնդիրներին:

Նմանատիպ նյութեր