211652_close_icon
views-count1522 դիտում article-date 17:12 20-01-2014

Տուն մտած գողին բռնել է հարևանը

Հունվարի 18-ին, ժամը 20.05-ին, ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում է ստացվել, որ Աթոյան-Ռոստովյան խաչմերուկում գողի են բռնել: Մեկնած օպերատիվ խումբը բերման է ենթարկել 1973 թ. ծնված, նախկինում 6 անգամ դատապարտված Իսահակ Ա.-ին: Պարզվել է, որ նա նույն օրը, ժամը 20.00-ին, անցնելով տներից մեկի քարե պարսպի վրայով` բարձրացել է 2-րդ հարկի պատշգամբ, բացել դուռը և փորձել գողություն կատարել, սակայն նրան նկատել է հարևանը, ինչից հետո Իսահակ Ա.-ն ոչինչ չգողանալով` դիմել է փախուստի և բռնվել հարևանի կողմից: Իսահակ Ա.-ն ձերբակալված է: Կատարվում է նախաքննություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր