15830 դիտում
18:22 19-01-2023
Խոշոր ավտովթար Սյունիքի մարզում. Nissan Pathfinder-ը, մի քանի պտույտ շրջվելով, հայտնվել է դաշտում, օպերատիվ են գործել փրկարարներն ու ճանապարհային ոստիկանները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ հունվարի 19-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 14։40-ի սահմաններում Արևիկ Վ-ն իր վարած Nissan Pathfinder մակնիշի ավտոմեքենայով Սիսիան-Երևան ավտոճանապարհի 38 կմ-ին դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել դաշտում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Սիսիանի թիվ 57 հրշեջ փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Հրշեջ փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնի փականն ու սահմանազատել տարածքը։
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Ալավերդյանի, դասակի հրամանատար Կարեն Օհանյանի և ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով վարչական վարույթի իրականացման խմբի ավագ տեսուչ Սուրեն Վարդանյանի գլխավորությամբ։
Վթարի փաստով Ս. Վարդանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։
Լուսանկարները՝ Յուրա Գաբրիելյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 30+
30+